Չկրակված հրթիռներ №6. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»
«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․
Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
Նախորդ թիրախները.
Թիրախ №1․ Սանղաչալի տերմինալ
Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ
Թիրախ №3․ Եվլախի ենթակառուցվածքները
Թիրախ №4. Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը
Թիրախ №5․ Հաջիղաբուլի զինապահեստը
ԹԻՐԱԽ №6. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԵՍՏ.
Շարքի նախորդ նյութում խոսել էինք Ադրբեջանի խոշորագույն զինապահեստի մասին։ Այս նյութում կներկայացնենք Ադրբեջանի բանակի խոշորագույն ոչ ռազմական պահեստը։
Պահեստը գտնվում է Բաքվում, Բիլաջարի երկաթուղային կայարանի հարևանությամբ։ Այն կազմված է տարբեր չափերի ու նշանակության շուրջ հինգ տասնյակ վերգետնյա պահուստարաններից ու սառցարաններից, որտեղ ամբարվում են պահածոյացված և թարմ սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև՝ զինվորական հանդերձավորում։ Այստեղ է գտնվում նաև սննդի վերահսկման լաբորատորիա։
Պարենի, սննդի, և ոչ ռազմական նյութական այլ միջոցների պահեստ։
Հենց այս պահեստից է սկսվում ադրբեջանական բանակին անհրաժեշտ պարագաներով ու սնունդով ապահովող շղթան։ Հենց այս պահեստն է ապահովում զորահավաքի ժամանակ զորակոչվածների հանդերձավորումը։
Իհարկե, հասկանալի է, որ այս պահեստի ոչնչացման դեպքում ադրբեջանական բանակը սոված չէր մնա, սակայն մատակարարման հարցում շատ լուրջ խնդիրներ կառաջանային, որոնց վրա հավելյալ մարդկային, ֆինանսական ու, որ ամենակարևորն է, ժամանակային ռեսուրսներ էին ծախսվելու, ինչն էլ նշանակում է, որ զգալիորեն թեթևանալու էր հայկական բանակի գործը։
Հարակից հրապարակումներ`
- Չկրակված հրթիռներ №5․ «Իսկանդերի» թիրախները. Հաջիղաբուլի զինապահեստ
- Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը. RazmInfo
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան