Լոնդոնում կվերսկսվի Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական վարկանիշային մրցաշարը
Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝ վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021թ․ ապրիլին՝ կրկին Լոնդոնում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Այդ ստուգատեսը մեկնարկել էր 2020 թ. մարտի 14-ին, բայց երկու օր անց դադարեցվեց։ Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Լոնդոն էին մեկնել նաև Հայաստանի պատվիրակները։ Նրանցից առավել գոհացրեց Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացրած Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեզ համար այդ հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր և դարձավ Տոկիոյի մարզահանդեսի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։
Մեր երկրի ներկայացուցիչներից մրցումային օրվան հաղթական վերջակետ դրեց Արման Դարչինյանը /75 կգ /։ Ավաղ, մերոնց համար դա վերջին մրցելույթն էր լոնդոնյան ստուգատեսում, քանզի մարտի 16 – ը փաստորեն հանդիսացավ մրցաշարի վերջին օրը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվեցին։ Պատճառն արդեն հայտնի կորոնավիրուսն է»,- հայտնում են ՀԱՕԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին