Պատերազմում սխրանքներ գործած Արամը վիրավորվելուց հետո մոտ 9 ժամ մնացել է ռազմի դաշտում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արամ Սուրենի Մարտիրոսյանը ժամկետային զինծառայող է, ծառայության մի մասն անցկացրել է Մեխակավանում: Արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին իսկ օրերին եղել է ամենաթեժ կետերից մեկում, դեռ սեպտեմբերի 25-ին մեկնել էր մարտական հերթափոխի։ Պատերազմի սկզբից էլ Արամն աչքի է ընկել հերոսական սխրանքներով, կռիվ է մղել մինչև վերջ, վիրավորում է ստացել:
Հերոսն արդեն ապաքինվում է.Նրա քաջագործությունների մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերիր բաժնին է պատմել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը:
Պատերազմն սկսվելուն պես Արամը ոչնչացրել է հատուկ ջոկատայինների, խոցել հակառակորդի մեկ միավոր զրահատեխնիկա (տանկ), շարքից հանել մեկ միավոր ՏՈՍ կայանք, ինժեներական համալիր (կամուրջ-տեխնիկա), մասնակցել մի շարք հակահարձակողական գործողությունների։ Մարտի դաշտից դուրս է բերել զինակից ընկերներից 3-ի մարմինները, վիրակապել և փրկել է սպաներից մեկի կյանքը։
Հոկտեմբերի 7-ին զինծառայողներից 3-ի հետ մեկնել է հատուկ առաջադրանքի՝ 1կմ խորանալով հակառակորդի կողմից արդեն իսկ գրավված տարածքում՝ 3 կողմից շրջափակված լինելով հակառակորդով. առաջադրանքը կատարելիս հերոս տղաները հետ են մղել հակառակորդի 2 լայնամասշտաբ հարձակում: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադարից 20-25 րոպե անց, հակառակորդի կողմից ենթարկվելով լայնամասշտաբ հարձակման, Արամն իր զինակիցների հետ խոցել է մեկ միավոր զրահատեխնկիկա (տանկ), որի արդյունքում ևս 2 զրահատեխնիկա. հետևակի մոտ 150 զինվորական դիմել են փախուստի, իսկ փախուստի դիմող անձնակազմին ոչնչացնելիս նա թիրախավորվել և խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից։ Վիրավոր վիճակով նա մոտ 9 ժամ մնացել է պատերազմի ամենաթեժ ու վտանգավոր կետերից մեկում:
Վերջապես, զինակիցներին հաջողվել է նրան դուրս բերել ռազմի դաշտից ու տեղափոխել իրենց թիկունք: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո Արամը տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև` Երևանի «Էրեբունի» ԲԿ։ Որոշ ժամանակ ապաքինվելուց հետո նա ուղևորվել է տուն` մայրական խնամքի։ Այժմ մեր հերոսի առողջական վիճակը բավարար է, քաջորդին պատրաստվում է մեկնել Արցախ՝ շարունակելու իր առաքելությունը:
Արամը կարմիր վկայականով ավարտել է «Փայտի գեղարվեստական մշակում» խմբակը:
Հարակից հրապարակումներ`
- «Մերօրյա հերոսները». Տիգրան Ավագյանը մարտադաշտից ութ զինվորի է տեղափոխել, շտապելով փրկել մյուսներին՝ հայտնվել է թշնամու կրակի տակ
- 24-ամյա Հունանը, որ երկու պատերազմի է մասնակցել
- «Մերօրյա հերոսները». Վահե Մելիքսեթյան
- Պատերազմի հերոսական դրվագներից
- 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ խոցած Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը զոհվել է
- «Մերօրյա հերոսներ». Արտյոմը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը
- Հերոսական դրվագներ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից
- Հերոսական դրվագներ՝ 44-օրյա պատերազմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան