Դեռ շատ կեղտեր են դուրս գալու ջրի երես. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
2020թ., սեպտեմբերի 26, պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ.
Մասնավորապես, պետական դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը:
«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
Դավաճանն այդ ժամանակ «դուխով էր», սպառնում էր ալիևին կոնֆիդենցիալ տեղեկության հրապարակմամբ, որը հուսահատորեն կապակայունացնի ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:
Իսկ ինչ ստացանք արդյունքու՞մ, ճիշտ է անվերապահ և աբողջական կապիտուլյացիա և ՀԱՅԱՍՏԱՆԻ ներքաղաքական վիճակի հուսահատ ապակայունացում:
Հիշում ե՞ք, սեպտեմբերի 26-ին պետք է հեռարձակվեր պետական դավաճանի հարցազրույցը, որի ընթացքում նա պետք է աներ այնպիսի ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող բացահայտումներ: Սակայն, ի զարմանս մեզ, այդ զրույցի հեռարձակումը հետաձգվեց, ցուցադրեցին միայն մի փոքր հատված:
Հաջորդ օրը առավոտյան 07.15 սկսվեց Արցախը կործանող պատերազմ, իսկ հարցազրույցն այդպես էլ չհեռարձակվեց:
Հիմա հարց. ինչու պետական դավաճանը չհրապարակեց ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ տեղեկությունը, ի՞նչ տեղեկության մասին է խոսքը և ի՞նչ կապ է ունեցել դավաճանի այս սպառնալիքը պատերազմի սանձազերծման հետ:
Դեռ շատ կեղտեր են դուրս գալու ջրի երես . . .»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյան
- Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան
- Փողոցային, անգրագետ, պոռոտախոս ու ստախոս դավաճանների ժամանակն ավարտվել է. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան