«Մենք իրավունք չունենք տները նստելու և սգալու. «Արժանապատվության երթ»
19․54
Բողոքի ակցիան ավարտվեց Կառավարության շենքի մոտ։ Նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, որ վաղը ժամը 6-ին փակում են Երևանի փողոցները։
19․50
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Հանրապետության հրապարում ծածանում են Հայոց եռագույն ու բոլորով երգում օրհներգը։
19․44
2,5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամենահնարավոր ձևորով փորձեցին մասնատել ժողովրդին։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի հավաքված բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԵՄ ներկայացուցիչը։
«Սևերի և սպիտակների բաժանելով ցանկանում էին, որ հայ ազգը մոռանա , որ իր գույնը եռագույնն է։ Սիրելի հայրենակիցներ, մենք իբրև հայ ազգի երիտասարդներ, խոստանում ենք ձեզ, որ ապագա Հայաստանում չեն լինելու սևեր և սպիտակներ։ Կլինեն մարդիկ, ովքեր իրենք գործողություններն իրականացնելու են հանուն պետականության պահպանման և հանուն մեր եռագույնի»,-ասաց նա։
Երիտասարդներն այնուհետև շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ՝ ծածանելու եռագույն դրոշը։
19․30
«Վաղը ժամը վեցին կոչ ենք անում քաղաքացիներին իրականացնել անհնազանդության ակցիաներ, փակել փողոցներ ՝ ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանը տեղ չունի մեր երկրում»,- արդեն Հանրապետության հրապարակում հայտարարեց ակցիայի մասնակից ՀՅԴ ներկայացուցիչն ու նշեց, որ շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում ցույց կտան,թե որքան մարդ է միացել հավաքին։
Ակցիայի մասնակիցներն այնուհետև մոտեցան Կառավարության շենքին։
19․05
Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին Կառավարության շենք, որտեղ հանդես կգան հայտարարությամբ։
19․00
«Մենք իրավունք չունենք տները նստելու և սգալու։ Այո մենք կորցրել ենք ազատագրած հայրենիքը , բայց պետք է պայքարենք»,-Ազատության հրապարակում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը շարունակելով․
«Մենք պետք է իջնենք փողոց և ցույց տանք այդ ապազգային տարրին, որ իշխանություն լինել չի կարող։ Մենք պետք է ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ունենք ազգաային ինքնասիրություն։ Կոչ եմ անում հասարակությանը, կոկ եմ անում իմ հասակակիցներին, երիտասարդությանը դուրս գալ փողոց և պայքարել ուժեղ Հայաստանի համար, պայքարել ազատ անկախ և միացյալ Հայաստանի համար»։
18.30
Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» է իրականացվում Երևանում։ Այս պահին Երթի մասնակիցներն արդեն հավաքվել են Ազատության հրապարակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան