Առանձնացնել ենք գրեթե 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ կա. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է.
«Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:
Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:
Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
- Մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը․ Լավրովը՝ ռազմագերիների փոխանակման մասին
- Ընդդիմությունը գերիներին վերադարձնելու խնդրի շուրջ հրատապ թեմայով քննարկում է նախաձեռնել
- ԿԽՄԿ ղեկավարին ներկայացվել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները
- Հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղվել ռազմագերիների հարցով, «նոնսենս» է. Զոհրաբյան
- Պետական լիազոր մարմինները պարտավոր են լծակները կիրառել՝ գերիների հարազատների հետ հաղորդակցման համար. ԱՀ ՄԻՊ
- Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան