Բայդենը հաստատում է Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ-ին վերադարձնելու պատրաստակամությունը
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը, ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների, հաստատել է ապագա վարչակազմի պատրաստակամությունը`աշխատելու Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագրի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) անդամակցությանը: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է այսօր The New York Times-ի կայքում հրապարակված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Դա հեշտ չի լինի, բայց այո», - ասել է Բայդենը՝ պատասխանելով գործարքին վերադառնալու մասին հարցին։
Նրա խոսքով, ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությամբ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կուժեղացնեն և կերկարացնեն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները, ինչպես նաև վերաբերում են Թեհրանի հրթիռային ծրագրին:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ ինքը գործող համաձայնագիրը, որը վերահսկելու է Թեհրանի միջուկային զարգացումը, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիք»: Հակառակ դեպքում, կարծում է Բայդենը, պետք է վախենալ մի իրավիճակից, երբ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը և տարածաշրջանի այլ երկրներ կձգտեն միջուկային զենք ստեղծել:
«Աշխարհի այս մասում միջուկային ներուժի կառուցումը վերջին բանն է, որ ուզում ենք», - շեշտել է Բայդենը։
Նշենք, որ Իրանի միջուկային գործարքը բանակցվել ու կնքվել էր Օբամայի օրոք, որից հրաժարվեց ու դուրս եկավ Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 60 օրվա երկարացնում է Իրանի միջուկային ծրագրի պատժամիջոցների կասեցումը
- Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը գործարկում են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմը
- Դոնալդ Թրամփ. Ժամանակն է, որ Եվրոպան «հրաժարվի» Իրանի միջուկային գործարքի մնացորդներից ու պահանջի նոր համաձայնագիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան