Իրավունք 16:58 02/12/2020 Հայաստան

Այս անգամ ՄԻԵԴ-ի կողմից շատ կոշտ նամակ էր և այն իրենից ենթադրում էր, որ խոշտանգման վարույթ է սկսվում. Գագիկ Խաչատրյանի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Դատական նիստին չէր ներկայացել Գագիկ Խաչատրյանն՝ առողջական վատ վիճակի պատճառով։

«Գագիկ Խաչատրյանը դատական նիստին չէր կարողացել ներկայանալ, քանի որ առողջական վիճակը թույլ չի տալիս, որ դատական նիստերին մասնակցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Ըստ նրա, այս մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա. «Այսինքն այն, որ բուժման, վիրահատության կարիք ուներ ու թույլ չէին տալիս, հասավ խնդիրը նրան, որ նույն դիրքում երկար նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում նիստին մասնակցությունը»:

Ե. Սարգսյանի խոսքով, դատարանին են ներկայացրել բժշկական փաստաթուղթ, ազատ արձակվելուց հետո բժշկական կոնսիլիում էր տեղի ունեցել, որը ևս արձանագրել է  բացասական դինամիկան։

Պաշտպանը հայտնեց, որ դատարան միջնորդություն էին ներկայացրել՝ խնդրելով թույլ տալ Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա և բուժում ստանալ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը. «Ինձ համար, ըստ էության պատճառներն անհասկանալի էին: Պատճառաբանություններն այնպիսին էին, որ Հայաստանում հնարավոր է պատշաճ բուժօգնություն ստանալ: Բայց մոռանում են, որ հենց պետությունն  առողջապահության նախարարի մակարդակով երկու բժշկական կոնսիլիում է անցկացրել, արձանագրել էին, որ Հայաստանում հնարավոր չէ այդ վիրահատությունը կատարել: Հիմա այսքանով հանդերձ ասել, որ Հայաստանում հնարավոր է պատշաճ բուժում ստանալ, հիմնավոր չէ»:

Ե. Սարգսյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը բուժում ստանում է տանը, քանի որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կորոնավիրուս, պատերազմ, հնարավոր չէ բուժումն իրականացնել ստացիոնար։

«Բայց բոլոր բժիշկները պնդում են, որ այս հիվանդության միակ բուժումը վիրահատություն է, դրանից բացի ինչ արվում է, փորձում են փոքր-ինչ մեղմել վիճակը»,- նշեց պաշտպանը:

Ըստ Ե. Սարգսյանի, անձը պետք է վիրահատվի, որ կարողանա մասնակցել դատական նիստերին և եթե պետությունն այս միջոցները չի ձեռնարկում, նշանակում է, որ դիտավորյալ գործողություններ են կատարում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված, որովհետև երբ անձն ունի սուր ցավեր և պետությունն այնպես է անում, որ ինքը պարտադրված այս ցավերը կրի, ավելի խորանան, դա նշանակում է խոշտանգում, վատ վերաբերմունք։

Նա հայտնեց, որ ՄԻԵԴ-ը բոլորովին վերջերս կրկին նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն և իրենց՝ հայտարարելով, որ, եթե կողմերն ընդհանուր հայտարարի չգան այդ հարցում, Եվրոպական դատարանը նախաձեռնելու է նաև խոշտանգման քննության վարույթ. պետությանը կոնկրետ հարցադրումներ է ներկայացնելու՝ խոշտանգում եղե՞լ է, թե՞ ոչ: 

«Ամեն անգամ, երբ դիմում էինք ներկայացնում ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ը պահանջում էր պարզաբանում, հրատապ կարգով փորձաքննություն էին կատարում հավանաբար իրենց ընտրած կոնկրետ փորձագետների մասնակցությամբ, որպեսզի հերքեն իրենց իսկ կողմից տրված կոնսիլիումը, որ բուժման կարիք չունի։ Այս մեթոդը ՄԻԵԴ-ում ևս կասկածի տեղիք է տվել, թե ինչպես է ստացվում, որ մինչև Եվրոպական դատարան դիմելը կոնսիլիում եք անում և գտնում եք, որ կա բժշկական միջամտության կարիք, Եվրոպական դատարանի հարցերից հետո անում եք փորձաքննություն և նշում եք, որ ընդամենը ցավազրկող պետք է խմի: Պետական մարմինները թույլ չեն տվել նույնիսկ կինեզոթերապիա ստանալ»,- մանրամասնեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ  Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 29-ին գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հարցին՝ արդյո՞ք Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է ի կատարումն ՄԻԵԴ-ի որոշման, Ե.Սարգսյանը պատասխանեց, որ միանշանակ չի կարող ասել, թե կոնկրետ որ հանգամանքն է հաշվի առնվել:

«Իմ կարծիքով բոլոր հանգամանքները համակցության մեջ են գնահատվել, այդ թվում Եվրոպական դատարանի որոշումը։ Մի այլ բան է, թե կառավարության ներկայացուցիչներն ինչ են ասում ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ, բայց այս անգամ ՄԻԵԴ-ի կողմից շատ կոշտ նամակ էր և այն իրենից ենթադրում էր, որ խոշտանգման վարույթ է սկսվում։ Քննության առարկա են դառնալու նաև այն հանգամանքները, որ պետությունը խոչընդոտել է, որ անձն իր իրավունքներն իրացնի, այդ թվում Եվրոպական դատարանի մասով: Կարծում եմ՝ լավ էին հասկանում, որ եթե շարունակեր Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ մնալ, ավելի էին ամրապնդվելու խոշտանգման վարույթի հիմքերը։ Բայց, ինձ թվում է, ամբողջ համակցության մեջ է գնահատվել ու որոշումը կայացվել»,-նշեց պաշտպանը:

Գագիկ Խաչատրյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 18-ին: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}