Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով համատեղ մոնիթորինգի կենտրոնի կառուցման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու համար թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի կառուցման ուղղությամբ: «Anadolu» գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Նախարարի խոսքով՝ զինծառայողներն առաջիկայում կսկսեն իրենց պարտականությունների կատարումը: Կենտրոնում կծառայեն ինչպես ռուս զինվորականները, այնպես էլ թուրքերը, նրանց թվում կլինեն նաև գեներալներ:
Աքարը հստակեցրել է, որ իրենք համագործակցելու են ղարաբաղյան տարածաշրջանում հրադադարի մշտական ռեժիմը պահպանելու համար:
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Անկարան և Մոսկվան, տեխնիկական բանակցություններից հետո, համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համար համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում, իսկ նրա կազմակերպական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան