«Ժողովուրդ». Առաջիկայում հանրահավաքներ չեն լինի. կուսակցություններն այս ընթացքում այլ մարտավարութուն են որդեգրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանում առաջիկայում հանրահավաքներ չեն լինի: 16 կուսակցություններն այս ընթացքում այլ մարտավարութուն են որդեգրել և հանրահավաքներ անելու փոխարեն մասնավոր հանդիպումներ են ունենում, ակտիվ են լրատվամիջոցներով, ինչպես նաև փոքրաթիվ կազմերով ճանապարհներ են փակում, որն էլ հանդիպում է ոստիկանների միջամտությանը:
Հիշեցնենք, որ 16 կուսակցությունների հավաքները մեկնարկեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել, որը ենթադրում էր հայկական կողմից տարածքների վերադարձ Ադրբեջանին: Հենց այդ հանգամանքն էր առաջացրել քաղաքական ուժերի վրդովմունքը, և համատեղ սկսել էին հանրահավաքներ անցկացնել, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:
Նոյեմբերի 28-ին էլ առաջին հանրահավաքն իրականացրին մտավորականները, որոնք մինչև երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ են այցելել և նամակներ հանձնել: Նրանց պահանջը գերիների վերադարձն էր Հայաստանին: Սակայն նրանք ևս երեկ հայտարարեցին, թե դադարեցնում են հավաքները և կաշխատեն այլ ֆորմատով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրահավաքային պայքարն ավարտված է. առաջիկայում թերևս այլ քայլեր կլինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան