ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծում են հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բանակցային խաղաղ միջոցներով կարգավորելուն այլընտրանք չլինելու հանգամանքը
ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծում են հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բանակցային խաղաղ միջոցներով կարգավորելուն այլընտրանք չլինելու հանգամանքը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ավարտին արված հայտարարությանը:
«ՄԱԿ-ի կանոնադրությանը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նորմերին ու սկզբունքներին հավատարիմ լինելով՝ պատրաստ ենք համատեղ աշխատանք տանել՝ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ ընկած տարածքում ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի եվրաատլանտյան և եվրասիական անվտանգության միություն ստեղծելու ուղղությամբ, ընդգծում ենք հակամարտությունների՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանն այլընտրանք չլինելու հանգամանքը, ինչպես ամրագրված է հռչակագրում, որն ընդունվել է Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Վստահ ենք, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք դիմագրավել համաշխարհային մարտահրավերներին և ապահովել մարդկության գլոբալ անվտանգությունը»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան