Պուտինի նման գովեստից իրենցքայլականները պետք է գետինը մտնեին, այլ ոչ թե ոգևորվեին. քաղաքագետ
«Զարմանալի է, որ Նիկոլի թիմն ոգևորվել է Պուտինի խոսքերից, իսկ հակառակ կողմը հուսահատվել։
Անկեղծ ասած և ոգևորվողները, և հուսահատվողներն իրար արժանի են։ Հպատակների մտածողություն է, ինչ արած։
Վլադիմիրիչը Վովաևիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին, հետագայում, քիչ ծեծ ուտելու հույսեր։
«Խիզախություն» բառի իմաստն էլ բացատրեմ նրանց, ովքեր դա չեն հասկացել։ Նրանց խիզախությունն արտահայտվել է հայ ժողովրդի շահերի դեմ գնալու մեջ, այսինքն խիզախ քայլ են արել մեր դեմ, հո Ադրբեջանի դեմ չի իրենց խիզախությունն արտահայտվել։
Նման գովեստից իրենցքայլականները պետք է գետինը մտնեին, այլ ոչ թե ոգևորվեին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծում են հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բանակցային խաղաղ միջոցներով կարգավորելուն այլընտրանք չլինելու հանգամանքը
- Փաշինյանի գրպանների հեռախոսները խնդիրներ ստեղծեցին ՀԱՊԿ նիստում նրա ելույթի ընթացքում
- Պուտին. ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունելու արդար աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան