
Մեկ օրվա ընթացքում ավելի քան 1400 փախստական է վերադարձել Արցախ
Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 1,4 հազար փախստականներ Երևանից վերադարձել են Արցախ՝ իրենց տներ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1447 մարդ:
Ավտոբուսների տեղաշարժն իրականացվում էր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկության ուղեկցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է ռազմական գերատեսչությունը, մինչ օրս ավելի քան 28 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: