ՄԻԵԴ-ը որոշել է վերացնել «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործով միջանկյալ միջոցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել վերացնել Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով Թուրքիայի դեմ կայացված միջանկյալ միջոցը՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետ։
ՄԻԵԴ-ը հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի կառավարությունը խնդրել էր Դատարանին վերանայել իր որոշումը և հանել երկրորդ միջանկյալ միջոցը՝ վկայակոչելով ԼՂ հրադադարի մասին հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից, որն ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերից:
2020 թվականի դեկտեմբերի 1-ին Դատարանը վերանայել է վերոհիշյալ դիմումը և որոշում կայացրել վերացնել միջանկյալ միջոցի կիրառումը, որը նշվել էր 2020 թ. հոկտեմբերի 6-ին`Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով:
39-րդ կանոնի համաձայն դատարանի կայացրած մյուս որոշումները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ներառյալ «Հայաստանի ընդդեմ Ադրբեջանի» գործով 2020 թ. սեպտեմբերի 29-ին նշված միջանկյալ միջոցը ուժի մեջ են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Լեռնային Ղարաբաղի պատերազմում վերջինիս դերակատարության հետ ու պահանջել կիրառել միջանկյալ միջոց։
2020 թվականի հոկտեմբերի 6-ին Դատարանը որոշեց երկրորդ անգամ կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը (առաջինը կայացվել էր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ ԼՂ պատերազմի հետ կապված) ու կոչ արեց հակամարտության մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ Թուրքիային, զերծ մնալ գործողություններից, որոնք կնպաստեն քաղաքացիական անձանց Կոնվենցիայի իրավունքների խախտմանը, ներառյալ նրանց կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելը:
Այն նաև կոչ էր արել երկու կողմերին պահպանել Կոնվենցիայով նախատեսված իրենց գործառույթները, մասնավորապես այդ առնչությամբ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք կամ)։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ Նախարարների կոմիտեն քննարկելու է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», «Սարգսյան ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարումը
- ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի
- Հայաստանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ
- Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նոր փաստեր է ներկայացրել ՄԻԵԴ
- Փաստաբան Արա Ղազարյան. Հասունացել է պահը, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնի ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա