Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է․Ա․ Մինասյան
Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, 2,5 տարի պետությունը թուլացրել է՝ իր վարչախմբով հանդերձ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Մենք որպես ազգի ներկայացուցիչները, այդ ազգի մի մասը, մենք պետք է լուծենք մեր խնդիրը, թե՞ ինչ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի քաղաքականությունը պատճառներից մեկն է, որ մենք այսօրվան ենք հասել։ Համոզված եմ, որ ցանկացած նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի Ռուսաստանի հետ ձեւավորելու արդյունավետ, դաշնակցային, վստահելի հարաբերություններ, որտեղ մեր քաղաքացիների եւ մեր պետության շահը կդիտվի որպես առաջնային, Ռուսաստանի իշխանությունները, բնականաբար, ընդունելու են և համագործակցելու են այդպիսի իշխանության հետ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա