Պուտին. Կարևոր է ԼՂ պատերազմական գոտում հայտնված մարդկանց օգնելը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում հայտնված մարդկանց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այժմ կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել ռազմական գործողությունների գոտում տուժած մարդկանց: Պետք է աջակցել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը: Ինչպես նաև, պետք է զբաղվել ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանությամբ», - ասել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ից համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց գրաված դիրքերում, այնուհետև մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծում և Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղի պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերին հասցված վնասը գնահատվել է 3,8 միլիարդ դոլար
- Պուտին. ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունելու արդար աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին