Ավինյանը՝ ՌԴ դեսպանին. Գերիների փոխանակման գործընթացում առաջարկում ենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ավին յանի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը:
Ավինյանը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:
Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը:
Հիշեցնենք, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբուքնի մասին առաջին անգամ երեկ բարձրաձայնել է ադրբեջանական կողմը։ Թե ինչ է դա նշանակում, առայժմ պաշտոնական մեկնաբանություն չկա։
Հարակից հրապարակումներ`
- Առանձնացնել ենք գրեթե 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ կա. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
- Մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը․ Լավրովը՝ ռազմագերիների փոխանակման մասին
- Անի Սամսոնյանը ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ԽՎ երրորդ հանձնաժողովի նախագահողին
- ԿԽՄԿ ղեկավարին ներկայացվել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին