Աղաջանյան. Կվերացվեն ռազմական դրությամբ պայմանավորված արգելքներն ու սահմանափակումները
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան
- Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի
- Արցախը հանձնած մա՞րդն է սպառնալիք, թե՞՝ ռազմական դրությունը հանելը. պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան