Նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր․Ն․Զոհրաբյանը օրենքի նախագիծ կշրջանառի
Առաջիկա օրերին «Հիշատակի և տոների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ եմ դնելու շրջանառության մեջ, որտեղ նոյեմբերի 10-ը կհռչակվի հայրենադավության կամ դավաճանության օր։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգմավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց Մայիսի 8-ը, մեզանից խլեց Շուշիի ազատագրման եռատոն հաղթանակը։ Եվ ուրեմն նոյեմբերի 10-ը, այդ կապիտուլացիոն հուշագրի ստորագրման օրը, երբ Ալիևի առջև ծնկի բերվեց Արցախը, մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր։ Մենք պետք է հիշենք, սգանք այդ օրը ՝ որպես հայրենադավության և դավաճանության օր, որ որևէ հաջորդ իշխանություն ժողովրդի հետևում չգնա նման դավաճանական քայլի»,-ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա