Ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել. Նարեկ Մանթաշյան
«ԱԱԾ պարզաբանեք և լուսավորեք մեր հանրությանը։
ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել: Ո՞նց է ստացվել, որ 2.5 տարի գլուխը կախ թողել են, որ երկիրը հիմքերից քանդեն: Ո՞նց է թողել, որ թուրքական փողերով տասնյակ հակապետական ՀԿ-ներ գործեն: Ո՞նց է ստացվել, որ թողել են անպիտան զենք գնվի մեր սահմանափակ միջոցներով: Ո՞նց է ստացվել, որ հիմնական դաշնակցի հետ այս կերպ փչացել են հարաբերությունները: Ո՞նց է ստացվել, որ ադրբեջանցիները կարողացել են հայկական անձնագրեր ստանալ և ներսից դիվերսիաներ անել: Ո՞նց է ստացվել, որ գրեթե բոլոր պաշտոնական կայքերը մի քանի ժամում ջարդվել էին ադրբեջանական հաքերների կողմից:
Հա, մեկ էլ էն Արայիկ Հարությունյանը, որ ասում է սպեցնազը վախեցել է և մարտական առաջադրանքից հրաժարվել է, ճի՞շտ է ասում:
2.5 տարի հավայի գործերով եք զբաղվում, ժողովրդի աչքերին թոզ փչում, հազիվ թե Մանվելի չեղած տուշոնկեքի շոուն անեք և սատանա ու ֆեյք բռնեք:
Ամոթ է, արժանապատվություն ունեցեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով
- Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին. Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք
- Ռ. Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ ֆունկցիաներն անհրաժեշտ են դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի