Հասարակություն 13:06 02/12/2020 Հայաստան

24-ամյա Հունանը, որ երկու պատերազմի է մասնակցել

ԵՊՀ ուսանող Հունան Հակոբյանը չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է երկու պատերազմի մասնակցել։  2016-ի ապրիլին ժամկետային զինծառայող էր, ծառայակիցների հետ պաշտպանում էր Արցախի հարավ-արևմտյան հատվածը՝ Ջաբրայիլը, 2020-ին՝ որպես պահեստազորի հրետանավոր Քարվաճառի դիրքերում էր։

-24 տարեկան ես ու երկու պատերազմի՞ ես մասնակցել,- զարմանում եմ։
-Ինչ արած, ուղղակի այսպես չպետք է վերջանար,- արձագանքում է հրետանավորը։

Հոկտեմբերի 1-ից զորակոչված Հունանը նոյեմբերի 11-ին է դուրս եկել կրակային կետից, դեռ զորացրված չէ, մի քանի օր է, որ զորամասից թույլ են տվել տանը գիշերել։ Մտքով բարձունքում մնացած ընկերների, վիրավորում ստացած տղաների հետ է։

«Եվ սպայակազմից ընկնողներ եղան, և ժամկետային զինծառայողներից... Խոնարհվում եմ բոլորի առաջ, ցավակցում եմ ծնողներին, հարազատներին։ Մեր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, հնարավորինս շուտ անցնեն բնականոն կյանքի... եթե հնարավոր է...»,-ասում է Հունանը։

Նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ազգային անվտանգության ամբիոնի  մագիստրատուրայի 1-ին կուրսում է սովորում։ Նաև իր փորձով գիտի՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան անհավասար պատերազմը։ Բայց ցավոք, ասում է՝ ունենք այն, ինչ ունենք։

Ժամկետային ծառայության ընթացքում հրանոթի հրամանատարը զորակոչից հետո ներկայանում է զինկոմ՝ պատրաստ մեկնելու Արցախը՝ ավելի հստակ Քարվաճառի հյուսիս-արևմտյան հատվածը պաշտպանելու։ Այստեղ եղել է երկրորդ կրակային դասակի հրամանատարը։

«Մինչև հոկտեմբերի մեկը, ըստ մասնագետների, հավաքագրումը չի իրականացվել։ Խնդիրը բարձրաձայնելուց հետո սկսեցին ըստ մասնագիտության հավաքագրում կատարել, որովհետև այս պատերազմն ավտոմատի կռիվ չէր, հրետանու մասնագետների կռիվ էր»,- արձանագրում է նա։

Ապրիլյանի մասնակից զինծառայողը համարում է, որ այդ պատերազմից դասեր չէին քաղվել, մինչդեռ այն նաև հնարավորություն էր խնդիրները վեր հանելու, սխալները շտկելու համար։

«Անօդաչուները կանգնեցնելու ու զենիթահրթիռային կայանքները ոչնչացնելու համար ոչինչ չի արվել։ Մենք տեսել էինք ապրիլյանը, տեսել էինք խնդիրները, բայց դրանք լուծելու համար ոչինչ չէր արվել։ Ռազմական գործողությունների ժամանակ էլ մի կողմից ինժեներական աշխատանքներ էինք իրականացնում, թաքստոցները կարգի բերում, մյուս կողմից կրակ վարում։ Ես հիմա մտածում եմ, օրինակ կարելի էր տուրք չտալ գովազդին, ՍՈւ-երի փոխարեն կարելի էր գնել ՌԷՊ համալիրներ, թող ոչ ոք դրա մասին չիմանար, թող իմանային դրա մասին ռազմական ոլորտից հասկացող չորս մարդ,  բայց օդը պաշտպանված կլիներ»,- մտորումները բարձրաձայնում է Հունանը։

Պահեստազորի հրետանավորը նկատում է՝ լինելով պատերազմի մեջ գտնվող երկիր, երբևէ պահեստազորի հավաքագրում, զորքերի ու տեղանքի ներդաշնակումը բավարար չափով չի իրականացվել։

«Ասում են՝ բոլորս ենք մեղավոր։ Բայց ես չեմ ընդունում դա։ Պետք է լինի անձնական պատասխանատվություն։ Եթե ես խուսափել եմ, այո, մեղավոր եմ, պետք է պատժվեմ։ Ասում են՝ անձնակազմի մի հատված թողել ու լքել է դիրքը, բայց դա էլ ունի իր սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները։ Կոնկրետ մեր հատվածում բոլորս պահեստազորից էինք՝ 28 հոգի։ Չորս հրանոթ ունեինք, ձևավորել էինք հրետանային մարտկոց, կատարել ենք մեր խնդիրը։ Հետաքրիքր է, որ ես եղել եմ Քարվաճառում նույն սպայակազմի հետ, որոնց հրամանատարությամբ 2016-ին Ջաբրայիլում խնդիր ենք կատարել»,- ասում է նա՝ հպարտությամբ ավելացնելով, նրանցից մեկն էլ փոխգնդապետ Սամվել Բալոյանն էր, որ պարգևատրվեց Մարտական խաչ առաջին աստիճանի մեդալով։

Չարաբաստիկ հայտարարության մասին իմացել են գիշերը՝ ժամը երեքին։

«Շատ ծանր ենք տարել, անձնակազմը հիասթափված էր։ 44 օրից ավելի կանգնած ենք եղել ու խնդիրը կատարել ենք։ 1 սմ Քելբաջարի շրջանում թշնամին չի կարողացել առաջ գալ։ Իսկ մեզ ասում են՝ պետք է դուրս գաք։ Ամենավատը հենց դա է...Ճիշտն ասած, մենք չհավատացինք այդ լուրերին։ Գիշերը կարողացանք զանգել Երևան, հաստատեցին։ Ողջ գիշեր չքնեցինք»,- հիշում է Հունան Հակոբյանը։

Նրանք կրակային կետից դուրս են եկել նոյեմբերի 11-ին։ Հունանն այսօր էլ շփվում, խոսում, քննարկում է տեղի ունեցածը զինակիցների, ընկերների, հասակակիցների հետ։ Բոլորն էլ հասկանում են՝ թշնամուց եկող վտանգները ոչ միայն չեն վերացել, այլև մեծացել են, վտանգը մոտեցել է, հասել է Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք։

«Մեր 28 հոգանոց խմբում ամենատարբեր տարիքի ու ոլորտի մարդիկ էինք։ Հիմա որ քննարկումներ են լինում, ասում են, մենք պատրաստ ենք ցանկացած պահի իջնել մեր կրակային կետերն ու մեր խնդիրը կատարել»,- ասում է Հունանը։







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:39
Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստի դրական արդյունքի պատճառով Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու է դիտարկվում
Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու...
Աղբյուր` Panorama.am
21:30
Գասպար Տերտերյանը Բանակայինների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Ըմբշամարտի Բանակայինների աշխարհի առաջնությունում 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը 11:0 հաշվով հաղթեց իրանցի ըմբիշին և դարձավ ոսկե մեդալակիր։...
Աղբյուր` Panorama.am
21:19
Կառավարությունն առաջարկել է Դավիթ Խուդաթյանին ազատել Արմավիրի մարզպետի պաշտոնից
Կառավարությունն առաջարկել է Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից: Այդ մասին որոշման  նախագիծը է...
Աղբյուր` Panorama.am
20:47
ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը...
Աղբյուր` Panorama.am
20:38
Առջևի թաթը կորցրած ընձառյուծը երկու տարի անց հայտնվել է Տավուշում
WWF Armenia-ն տեղեկացնում է․ «Տավուշը կրկին հիացնում է։ Ուրախ ենք կիսվել Տավուշի անտառներից մեր ուշագրավ լուրով։ Չորս տարվա...
Աղբյուր` Panorama.am
20:23
44-օրյա պատերազմի մասնակիցն իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում
Նոյեմբերի 9-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած...
Աղբյուր` Panorama.am
20:10
Կյանքից վաղաժամ հեռացել է վիրահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է․ «Խորը ցավով տեղեկացա, որ նոյեմբերի 20-ին կյանքից վաղաժամ հեռացավ վիրահայ անվանի գեղանկարիչ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե, իսկ Հրաչյա Պողոսյանը ՝ բրոնզե մեդալ
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վառելիքի նոր գներ Իրանի սահմանին. ի՞նչ խնդրի են բախվել հայկական բեռնատարների վարորդները
Sputnik Արմենիան գրում է․ «Չնայած Իրանում վառելիքի ցածր գնին` արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին ստիպում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մրցակցին
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Էլեն Բաբաջանյանը...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայաստանի պատմության մեջ դեռևս ԱԺ-ի ոչ մի նախագահ մեկ լրիվ սահմանադրական ժամկետ չի պաշտոնավարել․ Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանն ընտրվել է Աննա Հակոբյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ռազմիկ Հակոբյանի հեռահար հարվածն ու դուբլը․ Ուրարտուն տանը զիջում է Շիրակին՝ 1:2
Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ զիջեց Գյումրու «Շիրակին» 1:2 հաշվով։ Արմսպորտի...
Աղբյուր` Panorama.am
18:59
ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Պապիկյանը
Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
18:48
ԵՄ-ն արձագանքել է Հովհաննես Ավետիսյանի կողմից ներկայացված նամակին
 Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ Հայաստանում Եվրոպական Միության...
Աղբյուր` Panorama.am
18:24
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թուրքիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը հայտարարել է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, կանգնած են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կինն իննամյա երեխային տարել ու թողել է անտառում
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շոտլանդիայում։ Կինն ինամյա երեխային տարել ու թողել է անտառում, ապա փորձել վերացնել հետքերը։ Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Չորս հայ ըմբիշ դուրս է եկել Բանակայինների 37-րդ ԱԱ եզրափակիչ
Երևանում ընթացող Բանակայինների 37-րդ ԱԱ-ում եզրափակիչ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Գասպար...
Աղբյուր` Panorama.am
17:54
Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողերը. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը Արցախի կրոնական և  մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ստեփանակերտի հուշահամալիրը՝ վտանգի տակ
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի նոյեմբերին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:26
Իրանում աշխատում են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի վրա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մանե Գրիգորյան. Նրանք են Պապայի հետ կառուցել այն թատրոնը
Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը  ինսթագրամիր իր էջում լուսանկարներ է հրապարակել «Առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:13
Բազմամիլիարդանոց ռազմական գնումներ կատարող Ադրբեջանը կրկին դժգոհություն է հայտնել Ֆրանսիային
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնին։ Այդ մասին հայտնում է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝...
Աղբյուր` Panorama.am
16:55
Եթե Քյարամյանն անուններ տա, ես վայր կդնեմ իմ մանդատը. Հովիկ Աղազարյան
«Երեկ մասնակցել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին, վարչությունն ինձ հրավիրել էր պարզաբանումներ տալու լսումների...
Աղբյուր` Panorama.am
16:54
Միլենա Վարդանյանը ամուսնացել է Կանադայի դեսպանի հետ. Նա պսակադրությունից նկարներ է հրապարակել
Դերասանուհի Միլենա Վարդանյանը Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ պսակադրությունից լուսանկարներ է հրապարակել։ Արարողությունը...
Աղբյուր` Panorama.am
16:40
Իշխանություն, որը խորշում է ազգային ամեն բանից. Լիլիթ Գալստյան
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանի  և Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:29
«Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաները Շուշիի մշակութային արժեքները պատկերում են գոբելենային ստեղծագործություններում
Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի գոբելենի խմբակն այս ամիս կենտրոնացել է Արցախի ճարտարապետության հարուստ ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
16:18
Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետությանը կբռնագանձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար. դատախազություն
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հայկազ Քոչարը վաճառել է այդ 7 գործերը՝ ունենալով այդ իրավունքը. Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն
«Երվանդ Քոչարի թանգարանի ֆոնդերից որևէ առակա ոչ անհետացած է, ոչ գողացված է, ոչ կորած, բոլորն իրենց ֆոնդերում են իրենց համարների տակ։ Ես...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան
12:57 20/11/2024

Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}