Ղարաբաղի պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերին հասցված վնասը գնահատվել է 3,8 միլիարդ դոլար
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը կորցրել են առնվազն 3,8 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի վարչության պետ Այազ Մուսեյբովը։
Նրա խոսքով, Հայաստանի պետության ռազմական ծախսերը 2020 թվականին հաստատվել են 716 միլիոն դոլար մակարդակի վրա:
«Սակայն 44 օրվա ընթացքում Հայաստանին հասցվել է ռազմական կարիքների տարեկան ծախսերը 5,3 անգամ գերազանցող վնաս»,- ասել է Մուսեյբովը:
Նա հավելել է, թե, հաշվի առնելով հաշվարկներն ու տնտեսական ցուցանիշները, Հայաստանի ընթացիկ ռազմական բյուջեի ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու համար կպահանջվի շուրջ 38 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան