Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սոցիալական օբյեկտները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Անցած օրվա ընթացքում ավարտվել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքի հետազոտությունը, պայթուցիկ առարկաների որոնումն ու մաքրումը:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով ստուգել են դպրոցն ու հարակից տարածքը: Բացի այդ, Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները ապահովում են էլեկտրականության վերականգնման, ջերմամատակարարման, ինչպես նաև անհրաժեշտ դպրոցական գույքի և պարագաների առաքման աշխատանքները:
Առաջիկայում, ռուս խաղաղապահների աջակցությամբ, նախատեսվում է բացել նաև այլ ուսումնական հաստատություններ:
Ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են ավելի քան 34 հա տեղանք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթուցիկ առարկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան