Ադրբեջանում նոյեմբերի 10-ը հռչակել են հաղթանակի օր
Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ստորագրած հայտարարության ուժի մեջ մտնելու օրը՝ նոյեմբերի 10-ն Բաքվում հռչակել են հաղթանակի օր։
«Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահը երկու հրամանագիր է ստորագրել։ Դրանցից մեկով սեպտեմբերի 27-ը հռչակվել է Ղարաբաղում զոհվածների օր, իսկ մյուսով՝ նոյեմբերի 10-ը հռչակել հաղթանակի օր։
Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի ակտի ներքո իր ստորագրությունն է դրել Նիկոլ Փաշինյանը։
Հայտարարության համաձայն նույնիսկ թշնամու կողմից չգրաված տարածքները՝ Քարվաճառը, Աղդամը, Քաշաթաղը հանձնվեցին թշնամուն։ Հազարավոր մարդիկ դարձան անտուն ու փախստական։