Այվազովսկու բնապատկերը դարձել է լոնդոնյան Sotheby's աճուրդի գլխավոր լոտը
Երեքշաբթի օրը Sotheby's- ի լոնդոնյան աճուրդի տան «ռուսական» աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն Սև ծովի ափերին» կտավը դարձել է թոփ լոտը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նկարը վաճառվել է 2,3 միլիոն ֆունտ ստերլինգով՝ ակնկալվող 1,2-1,8 միլիոն դոլարի փոխարեն:
Աճուրդում գլխավոր լոտերի թվում է եղել Այվազովսկու մեկ այլ նկար՝ «Կոլումբոսի մեկնումը Պալոսի նավահանգստից» (ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգ):
Sotheby's-ի «ռուսական» աճուրդը շարունակվում է նաև այսօր: Աճուրդին ներկայացվում են դեկորատիվ և կիրառական արվեստի գործեր, արժեքավոր սրբապատկերներ:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու հուշարձանը բացվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի հարակից հրապարակում
- Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով
- Sotheby's-ն աճուրդում ներկայացնելու է Այվազովսկու կտավներից
- Պետերբուրգում գործում է «Այվազովսկի և Ռերիխ՝ վերածնված կտավները» մուլտիմեդիա ցուցահանդեսը
- Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը
- Աճուրդում կներկայացվի Այվազովսկու կտավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան