Երվանդ Վարոսյան. Պատրաստ եմ անշահախնդիր ստանձնել «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորի շահերի պաշտպանությունը
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով երեկ Մաշոտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների գործողություններին, գրել է.
«Այսօր ոստիկանական համազգեստով անձինք Մաշտոցի պողոտայում ֆիզիկական ուժ գործադրելով, փորձել են բերման ենթարկել տեսախցիկը ձեռքին, քաղաքացիների բողոքի ակցիան լուսաբանող Երկիր Մեդիա հեռուստաընկերության օպերատորին, տեղափոխել են ոստիկանական ավտոմեքենա, հետագայում պարզել ինքնությունն ու ազատ արձակել։ Ոստիկանները վնասել են նաև ՀԸ ուղիղ եթերն ապահովող սարքը։
2018թ. ապրիլի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում նմանատիպ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ավտոմեքենան էին նստեցրել մի լրագրողի, ում շփոթել էին ակցիայի մասնակցի հետ, քանի որ լրագրողը բջջային հեռախոսով ուղակի լայվ էր անում։
Ընդ որում, ինչպես հետո պարզվեց լրագրողի մասնագիտական գործունեություն ևս առկա չէր, քանի որ լայվը անձնական ֆեյսբուքյան էջով էր հեռարձակվում, իսկ վերջինս որևէ նյութ այն լրատվականի համար, որտեղ աշխատում էր, չէր էլ պատրաստվում անել։
Ինչևէ, արդեն ոստիկանական ավտոմեքենայում պարզելով, որ անձն իրոք լրագրող է, նրան անմիջապես ազատ էին արձակել։
Այս միջադեպի փաստով հարուցված քրեական գործով «թավշյա հեղափոխությունից» հետո մեղավոր ճանաչվեց ոստիկանության Աբովյանի բաժնի նախկին պետը։
Անհամբեր սպասում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցի` երկակի ստանդարտներից դուրս համարժեք արձագանքին այսօրվա դեպքին։
Պատրաստ եմ անշահախնդիր ստանձնել Երկիր Մեդիա ՀԸ օպերատորի շահերի պաշտպանությունը, ում մասնագիտական գործունեության իրականացմանն այսօր խոչընդոտել են ենթադրաբար ոստիկանները»։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է
- «Երկիր Մեդիա»-ն մեղադրում է ոստիկանությանը օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
- Ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին