Կասպերսկի. Վեբ-գրոհների ենթարկված հայաստանցի օգտատերերի բաժինը անշեղորեն նվազում է
Համացանցից գրոհների ենթարկված հայաստանցի օգտատերերի բաժինը 2020 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 4,95%, Վրաստանում ՝ 6,06%, և այդ ցուցանիշով նշված երկիրն աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների Ադրբեջանում ենթարկվել է համակարգիչների օգտատերերի մոտ 4,89%-ը։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ նույն տարվա ապրիլ-հունիսին Հայաստանում վեբ-գրոհների են բախվել օգտատերերի 5,6%-ը, Վրաստանում՝ 7,99%-ը (12–րդ ցուցանիշն աշխարհում), Ադրբեջանում՝ 6,5%-ը, իսկ 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 11,8%, Վրաստանում ՝ գրեթե 10,3%, Ադրբեջանում ՝ 12,7%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի հուլիս-սեպտեմբերին աշխարհում ամենաշատը համացանցից գրոհների ենթարկվել են Վիետնամում (8,69%), Բանգլադեշում (7,34%) և Լատվիայում (7,32%) գտնվող օգտատերերը։
Միջին հաշվով 2020 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 4,58%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 5,73%։
Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտատերերին զգոնություն պահպանել հատկապես ոչ պաշտոնական աղբյուրներից բովանդակության բեռնման ժամանակ և ուշադիր լինել համացանցում տարբեր կայքեր այցելելիս։ Նմանապես, համացանցում պատշաճ առցանց անվտանգության ապահովման համար խորհուրդ է տրվում օգտագործել հուսալի հակավիրուսային լուծում վեբ-մոդուլով, որը կանխում է վարակված վեբ-էջերից վնասակար օբյեկտների ներբեռնումը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» . Ghimob բրազիլական մոբայլ լրտեսը և բանկային տրոյացին ընդլայնում է աշխարհագրությունը
- «Կասպերսկի». Ֆիշերները գնալով ավելի շատ են օգտագործում e-mail առաքումների ծառայությունները
- «Կասպերսկի». GravityRAT կորպորատիվ լրտեսը տեղափոխվել է Android և macOS
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին