ՀՌՀ հիշումը ոստիկանությանը. Յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հավաքների
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«Հանձնաժողովը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել ոստիկանությանը և ուժային այլ կառույցներին. յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա գտնվելու հանրային վայրերում կազմակերպված կամ ինքնաբուխ հավաքների, անկախ կատարվող գործողությունների բնույթից: Իրադարձությունների լուսաբանման համար որևէ մարմնի՝ իշխանական տարբեր կառույցների կողմից, իրազեկում և հավատարմագրում չի նախատեսում:
Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հետևանքով խախտվում է Հայաստանի քաղաքացիների՝ երկրում ընթացող գործընթացների մասին, օպերատիվ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Հանձնախողովը կոչ է անում ոստիկանությանը քայլեր ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի հետ կատարված դեպքի ծառայողական քննություն
- Երվանդ Վարոսյան. Պատրաստ եմ անշահախնդիր ստանձնել «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորի շահերի պաշտպանությունը
- «Երկիր Մեդիա»-ն մեղադրում է ոստիկանությանը օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
- Ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան