Քաղաքական 09:00 02/12/2020 Աշխարհում

Արցախյան համաձայնագիրը պետք է փոփոխության ենթարկվի. Հարութ Սասունյան

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը հրապարակվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես զինադադարի փաստաթուղթ և ոչ թե Արցախի հարցի վերջնական լուծում:

Չնայած այս համաձայնագիրը վերջ դրեց շարունակվող պատերազմին, սակայն այն իրականում ավելին էր, քան զինադադարը: Այն ներառում էր 1990-ական թվականներին հայերի կողմից ազատագրված տարածքների մեծ մասի վերադարձը Ադրբեջանին: Այն նաև այլ զիջումներ արեց Ադրբեջանին, որոնք Արցախի հետ կապ չունեն: Հետևաբար, այս փաստաթուղթը կապիտուլյացիա է Հայաստանի համար:

Այս «Հայտարարությունը» անորոշ ձևակերպված փաստաթուղթ է, որը լուրջ ճշգրտման, եթե չասենք վերաբանակցման և լուրջ պարզաբանման կարիք ունի: Ես կմեկնաբանեմ այս «Հայտարարության» բոլոր ինը կետերը.

Այս «Հայտարարության» առաջին արտասովոր կետն այն է, որ չնայած երեք ղեկավարները պայմանավորվեցին դադարեցնել մարտերը «իրենց ներկայիս զբաղեցրած դիրքում» (կետ 1), հայկական կողմը պարտավոր է վերադարձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը չէր նվաճել: Կրակի դադարեցման ռեժիմը ընդհանրապես մատնանշում է կրակի դադարեցում շփման կետում, և կողմերի միջև եղած տարաձայնությունների հետագա կարգավորում բանակցությունների սեղանի շուրջ: Ահա թե ինչու ես այս համաձայնագիրն անվանում եմ կապիտուլյացիա, այլ ոչ թե զինադադար:

Իմ երկրորդ դիտարկումն այն է, որ «Հայտարարությունը» կոչ է անում Աղդամի շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ առանց այդ տարածքը վերադարձնող հայկական կողմի անունը նշելու (կետ 2): Այնուամենայնիվ «Հայտարարության» 6-րդ կետում Հայաստանի Հանրապետությունը նշվում է որպես կողմ, որը պարտավոր է Քելբաջարի և Լաչինի շրջանները վերադարձնել Ադրբեջանին։ Սա լուրջ սխալ է Հայաստանի կողմից, քանի որ Արցախի և հարակից տարածքների ազատագրումը մշտապես ներկայացվել է որպես Արցախի հայկական ուժերի կողմից, այլ ոչ թե Հայաստանի։

«Հայտարարության» մեջ նշված այս նախադասությամբ Հայաստանը ընդունում է, որ հենց նա է գրավել այդ տարածքները, այդպիսով ստանձնելով իրավական պատասխանատվություն Ադրբեջանին միջազգային դատարանի կողմից նշանակված ցանկացած փոխհատուցման համար: Հղումը «Հայաստանի Հանրապետությանը» պետք է փոփարինվի «հայկական ուժերով»:

«Հայտարարության» 3-րդ կետ. Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի թիվը նշվում է 1960: Սակայն, կան տեղեկություններ, որ այնտեղ այժմ ավելի շատ ռուսական զորք կա, և հնարավոր է, որ ապագայում էլ ավելի շատանա: Սա շեղում է «Հայտարարությունից», ինչը նշանակում է, որ այս համաձայնագրում կարող են նաև այլ փոփոխություններ կատարվել:

«Հայտարարության» 4-րդ կետ. ռուս խաղաղապահներին հանձնարարված է հինգ տարի մնալ երկու կողմերի միջև, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը նրանց չպահանջեն հեռանալ հինգ տարուց վեց ամիս առաջ: Թեև հասկանալի է, որ ոչ մի խաղաղապահ չի կարող հավերժ մնալ, այս դրույթը պետք է անհանգստացնի հայերին, որովհետև նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել ամբողջ Արցախը, ոչ թե դրա միայն մի մասը: Ուստի, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը Ռուսաստանից կպահանջի իր զորքերը դուրս բերել 4․5 տարի անց՝ դուռ բացելով ադրբեջանական կողմից Արցախի ամբողջական գրավման: Նույնիսկ ավելի վատ, ռուսական զորքերը կարող են շատ ավելի շուտ դուրս գալ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի:

«Հայտարարության» 5-րդ կետում նշվում է, որ «կրակի դադարեցման վերահսկողության համար պետք է ստեղծվի «խաղաղապահ կենտրոն»՝ առանց նշելու, թե ով է ղեկավարելու նման կենտրոնը: Այս «Հայտարարության» ստորագրումից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Թուրքիայի զորքերը համատեղ կառավարելու են այս կենտրոնը, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ Արցախից դուրս: Սա, հավանաբար, նախագահ Պուտինի կողմից զիջում էր Թուրքիային՝ թուրքական զորքերին թույլ չտալու համար միանալ ռուս խաղաղապահներին:

«Հայտարարության» 6-րդ կետը Հայաստանից պահանջում է 2020 թ․ նոյեմբերի 15-ին Քելբաջարը վերադարձնել Ադրբեջանին: Այնուամենայնիվ, այս ամսաթիվը հետագայում փոխվեց նոյեմբերի 25-ի։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հնարավոր է փոփոխել «Հայտարարության» պայմանները: 6-րդ կետը նաև կոչ է անում կառուցել նոր երթուղի «առաջիկա երեք տարվա ընթացքում»`Արցախը Հայաստանի հետ կապելու համար` շրջանցելով Շուշին, որն այժմ գրավված է Ադրբեջանի կողմից:
«Հայտարարության» 7-րդ կետը նախատեսում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»:

Ենթադրվում է, որ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ փախստականները իրավունք կունենան վերադառնալ իրենց տները Արցախում և հարակից տարածքներում: Կասկածելի է, որ հայերը կցանկանան վերադառնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Հստակ չի նշվում, թե արդյոք ադրբեջանցի փախստականներն իրավունք ունեն վերադառնալու Արցախի կողմից վերահսկվող հայկական տարածք, ինչը կարող է բախումներ առաջացնել երկու համայնքների միջև:

«Հայտարարության» 8-րդ կետը պահանջում է «փոխանակել ռազմագերիներին, պատանդներին և կալանավորված այլ անձանց և դիակները»: Այնուամենայնիվ, վերջնաժամկետ չի սահմանվել նման փոխանակման համար: Քանի որ շատ ավելի շատ հայ, քան ադրբեջանցի գերիներ կան, սա լուրջ խնդիր է ստեղծել մեր գերեվարվածների ընտանիքների համար, որոնց զավակները Ադրբեջանի կողմից ենթարկվում են բարբարոսական վերաբերմունքի:

«Հայտարարության» 9-րդ կետը ամենակարևորն ու ամենավտանգավորն է Հայաստանի ապագայի համար: Այն կոչ է անում միջանցք ստեղծել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի հարավային հատվածով՝ Իրանի սահմանի մոտակայքում: Սա կարմիր գիծ է, որը Հայաստանի ոչ մի ղեկավար իրավունք չուներ հատել: Այն վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նման միջանցքը եղել է պանթուրանական վաղեմի երազանք՝ ցամաքային ճանապարհով Թուրքիան միացնել Ադրբեջանին և դրանից հետո Կենտրոնական Ասիայի մնացած թյուրքական հանրապետություններին: Սա մի կետ է, որը Փաշինյանը պետք է կտրականապես հրաժարվեր ընդունել:

Հուսով եմ, որ շատ ուշ չէ փոխել այս դավաճանական դրույթը: Հնարավորություններից մեկն այն է, որ եթե Ադրբեջանը խախտի «Հայտարարության» որևէ կետ, Հայաստանը այնուհետև անվավեր կհամարի համաձայնագրի 9-րդ կետը: Օրինակ, եթե ադրբեջանական ուժերը հարձակվեն Արցախի ներկայումս հայաբնակ հատվածի վրա կամ փակեն Լաչինի նոր միջանցքը, ապա Հայաստանը կարող է փակել Հայաստանի հարավում գտնվող ադրբեջանական միջանցքը: Մեկ այլ հնարավորություն կարող է լինել հինգ տարի անց, եթե Ադրբեջանը պահանջի ռուս խաղաղապահներին լքել Արցախը:

Դրանից հետո Հայաստանը կարող է փակել իր տարածքը հատող ադրբեջանական միջանցքը, քանի որ «Հայտարարությունը» պահանջում է, որ ռուսական զորքերը երաշխավորեն այս միջանցքի անվտանգությունը: Փաշինյանի բացատրությունը, որ այս դրույթը թույլ կտա Հայաստանին օգտագործել Նախիջևանի և Ադրբեջանի միջով գոյություն ունեցող երկաթգիծը բեռներ Ռուսաստան տեղափոխելու համար, ֆանտազիա է: Ոչ մի հայկական բեռ թույլ չեն տա անցնի Նախիջևանով կամ Ադրբեջանով: Ավելին, այս միջանցքը մեկուսացնում է Հայաստանը Իրանից, որը Հայաստանի համար կարևոր սահման է: Հայաստանի և Իրանի համար իրավիճակն ավելի վատթարացնելու համար, Ադրբեջանը նախատեսում է գազատար և երկաթուղային գծեր կառուցել այս միջանցքով`այդպիսով շրջանցելով Իրանի տարածքը, ինչը Իրանին կզրկի շահութաբեր եկամուտներից:

Ամենազարմանալին այն է, որ «Հայտարարությունը» չի նշում Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված ջիհադական վարձկանների մասին: Այս ահաբեկիչների ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Հայաստանի համար: Դա հենց այն է, ինչ մատնանշեց Ֆրանսիայի արտգործնախարարը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ:

Այս բացթողումը պետք է շտկվի անմիջապես՝ «Հայտարարության» մեջ նոր կետ ավելացնելով՝ պահանջելով Ադրբեջանից հեռացնել սիրիացի վարձկաններին իր տարածքից։
Ի լրումն այս հատուկ կետերի՝ ստորագրված «Հայտարարությունը» չպետք է համարվի իրավական փաստաթուղթ, քանի որ ոչ ՀՀ Սահմանադրական դատարանը, ոչ էլ Հայաստանի խորհրդարանը չեն հաստատել այն: Փաշինյանն իրավունք չունի միանձնյա փաստաթուղթ ստորագրել Հայաստանի Հանրապետության անունից՝ առանց համապատասխան մարմինների համաձայնության, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:

Հայաստանն այժմ առավելագույնը հինգ տարի ժամանակ ունի ռազմական հզորացման համար՝ ստեղծելով կամ ձեռք բերելով ժամանակակից զինահամակարգեր, որպեսզի կարողանա հետ մղել Ադրբեջանի և Թուրքիայի նոր հարձակումը Արցախի կամ Հայաստանի վրա: Ինչպես նշվել է նախկինում, Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի Արցախը՝ կամ որպես անկախ պետություն կամ որպես Հայաստանի Հանրապետության մաս՝ այդ ճանաչումը որպես սակարկության քարտ օգտագործելով Ադրբեջանի հետ բարելավելու համար համաձայնագիրը բանակցություններում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}