«Հրապարակ». ԼՀԿ ճանապարհային քարտեզը՝ «պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է. խորհրդարանն ընտրում է վարչապետ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԼՀԿ խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին կկայանան խորհրդարանական լսումներ, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների նախագիծն է, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզը։
Ըստ ԼՀԿ-ի պլանի՝ «պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն», ապա ամիսներ անց անցկացվում է խորհրդարանական արտահերթ ընտրություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում