Բաքուն հայտարարում է Ղարաբաղում Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիական պարկի ստեղծման մասին
Ղարաբաղում Ադրբեջանն ու Թուրքիան կստեղծեն բարձր տեխնոլոգիական պարկ։ Ria-ի հաղորդմամբ, համապատասխան հուշագիր է ստորագրվել երկրների միջև։
«Ղարաբաղը միշտ եղել է մշակույթի կենտրոն, բանաստեղծների, երաժիշտների և արվեստի գործիչների հայրենիք: Ղարաբաղի վերափոխումը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանի կարևոր նշանակություն ունի մեր պետության տնտեսության և առաջընթացի համար: Այդ նպատակով նախատեսվում է Ղարաբաղում բացել տեխնոլոգիական պարկեր և ինովացիոն կենտրոններ:
Նորարարության գործակալությունը կատարել է առաջին քայլն այս ճանապարհին` Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկում գտնվող GOSB տեխնոլոգիական պարկի հետ հուշագիր ստորագրելով, որն աջակցում է 130 տեխնոլոգիական ընկերություններին», - հայտնել է Ադրբեջանի ինովացիոն գործակալությունը:
Նշվում է, որ «հուշագիրը պարունակում է կետեր, որոնք խոսում են երկու կողմերի հետագա համատեղ գործունեության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան