Վերջերս լրագրողների և լրատվականների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերվում․ Է․Խաչատրյան
Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ վնասվել էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը , «Մեդիա պաշտպանը» ուսումնասիրություններ է սկսել իրականացնել և ոստիկանությունից պահանջել են փոխատուցում։ Այս մասին Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին հայտնեց նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանը։
«Ոստիկանությունից պահանջել ենք կամ համարժեք գումար կամ նույն պարամետրերով տեսախցիկ փոխանցվի հեռուստաընկերությանը»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց․ «Վերջերս լրագրողների և լրատվականների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերվում։ Հույս ունենք, որ նման բան այլևս չի կրկնվի, քանի որ մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողին չի կարելի խոչընդոտել , առհասարակ չի կարելի անցնել այն սահմանը, որ մարդու աշխատանքային գործիքը վնասվի և աշխատանքը չկարողանա կատարել»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի հետ կատարված դեպքի ծառայողական քննություն
- Երվանդ Վարոսյան. Պատրաստ եմ անշահախնդիր ստանձնել «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորի շահերի պաշտպանությունը
- «Երկիր Մեդիա»-ն մեղադրում է ոստիկանությանը օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան