Ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացում Փաշինյանի կալանավորման համար որպես պետական դավաճանի. Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին
«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում դատական նիստի ժամանակ դիմեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին, թե ինչու Նիկոլ Փաշինյանին կալանավորելու սանկցիա չեն ներկայացնում:
«Հիմա չգիտեմ՝ իմ հայրենիքի համար պաշտպանական ճառով հանդես գամ, թե ինձ համար: Պարոն Մակյան, երբ արդարությունը փլուզվում է, փլուզվում է ամբողջությամբ: Ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացում Փաշինյանի կալանավորման համար որպես պետական դավաճանի, հանցագործի: Ինչո՞ւ համար սանկցիա չեք ներկայացնում այս աղետը կանխելու համար»,- ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ կանգնած են հայրենազրկության առաջ, տասնյակ հազարավոր գաղթականներ կան, զոհեր կան, վիրավորների մասին էլ չի խոսում, որոնք չունեն պետական հոգածություն:
«Իսկ երկիրը կանգնած է ալան-թալանի, ինքնապարգևատրման առաջ: Հիմա ես ի՞նչ պաշտպանական ճառով հանդես գամ, որ կարողանամ սրա դեմը կանխել: Պատրաստ չեմ այդպիսի ճառի:
Հանդես չեմ գա, որովհետև, ճիշտն ասած, այն ինչը տեսել եմ, այս թատրոնը արդեն խաղալիք է դարձել ինձ համար: Եթե ինձ համար մահապատիժ էլ որոշեք, միևնույնն է՝ ինձ մոտ ոչինչ չի փոխվի: Եթե ուզում եք արդարությունը վերականգնեք, ճիշտ կլինի րոպե առաջ այդ հանցագործներին կալանավորելու որոշում կայացնեք»,- ասաց Պավլիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավլիկ Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Այժմ մեկ օրակարգ պետք է լինի՝ վայրկյան առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից. ՀՀ վաստակավոր արտիստ
- Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
- Վանեցյան. Քաղաքական ուժերը կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ. Շատ բաներում իմ ու Պավլիկի մտքերը հակասում են
- Պավլիկ Մանուկյանի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն
- Պավլիկ Մանուկյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան