Պուտին. ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունելու արդար աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները նախատեսում են այսօր տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվող գագաթնաժողովում հայտարարություն ընդունել՝ արդար աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, գագաթնաժողովի բացմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պատրաստվել է համաձայնագրերի փաթեթ, ներառյալ վերջնական հռչակագիրը և հայտարարությունը՝ արդար և կայուն աշխարհակարգի ձևավորման մասին», - շեշտել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև ասել է, որ խոստումնալից է համարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցել ցանկացող երկրներին դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ շնորհելը:
«Մենք խոստումնալից ենք համարում դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի տրամադրումը երկրներին, որոնք ցանկանում են կանոնավոր հարաբերություններ պահպանել ՀԱՊԿ-ի հետ», - նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև կարծում է, որ ՀԱՊԿ երկրները պետք է շարունակեն աշխատել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը պաշտպանելու համար:
«Համոզված եմ, որ անհրաժեշտ է շարունակել գործել համերաշխ՝ պաշտպանելով Մեծ հաղթանակի, մեր ժողովուրդների սխրանքի հիշատակը, հսկայական և անուղղելի զոհաբերությունների գնով, որի արդյունքում աշխարհը փրկվեց նացիզմից», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա կարծիքով, «սա ոչ միայն հարգանքի տուրք է թշնամու դեմ կռվածներին, այլև հստակ ազդանշան ամբողջ միջազգային հանրությանը՝ կազմակերպության անդամ երկրների համերաշխության և խաղաղությունն ու անվտանգությունը միասին պաշտպանելու վճռականության մասին»:
Պուտինը հիշել է, որ ՀԱՊԿ երկրների զորամասերը մասնակցել են այս տարի Մոսկվայում Հաղթանակի շքերթին, որը նշում էր Հաղթանակի 75-ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան