Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 033 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 033 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան։
Նրա խոսքով, վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 061 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 143 376 դեպք, այստեղից ապաքինվել է 121 621 պացիենտ, մահացել է 1 342 մարդ:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 033 հաստատված դեպք: Երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 143 376 դեպք:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 4 061 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 121 621-ի:
Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 39 նոր դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք մահվան 1 342 դեպք:
Այս փուլում երկրում կա վարակի 20 387 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 397 մարդ։ 3 798 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 272-ը ՝ Թբիլիսիում, 1 973-ը՝ Աջարիայում, 291-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 10 192 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 1 980 մարդ, այդ թվում 465-ը՝ Թբիլիսիում, 1 004-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթիում:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 765 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 203 մարդ, Աջարիայում 11 505, Իմերեթիում 4 996»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: