Հասարակություն 12:40 02/12/2020 Հայաստան

Մենք չունենք վտանգի զգացողություն. Տիգրան Հեքեքյան

«Մենք այսօր ունենք լիակատար անորոշություն բոլոր հարթակներում, բոլոր ոլորտներում: Լիակատար քաղաքական ճգնաժամ է: Մենք ուղղակի ազատ անկում ենք ապրում»,- ասուլիսում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Նրա խոսքով, մեծ թափով իջնում ենք ներքև մինչև կհասնենք հատակին:

«Ամենացավալին այն է, որ որևէ փորձ չենք անում բռնվելու ինչ-որ ճյուղից, լարից, որպեսզի մեղմենք մեր ընթացքը, որպեսզի գուցե հասնելով ներքև՝ չմահանանք, այլ ջարդվենք, ջարդուխուրդ լինենք, բայց շարունակենք ապրել»,- նշեց արվեստագետը:

Տ.Հեքեքյանի համոզմամբ, ցանկացած մարդու մեջ ընդվզում կա, բայց մարդիկ չեն ուզում ինչ-որ ձևով դա արտահայտել. «Մտերիմ ընկերներս ասում են՝ մենք էլ չենք հավատում, մի անգամ գնացինք, դուրս եկանք, խաբվեցինք: Կեսն ասում են՝ չենք հավատում Հրանտին, Մհերին: Է մի հավատա, բայց հո հավատում ես, որ գերի ունես: Դուրս արի: Պետք է ժողովուդրը պահանջատեր լինի: Բայց ժողովուրդն ինքն իրեն դուրս չի գալիս, տանող է պետք, որը չկա»,- ասաց Տ.Հեքեքյանը:

Նրա գնահատմամբ, տխրահռչակ փաստաթղթի դրույթների իրագործման լիակատար խառնաշփոթ է. «Չգիտենք՝ այս գյուղը տալիս ենք, թե չէ, այսօր ասվում է՝ հավաքվում եք, մարդիկ տները վառում են, դուրս գալի, հաջորդ օրը՝ ոչ, դուրս չենք գալիս»:

Հեքեքյանի խոսքով, 2,5 տարի իշխանությունները խաբել են, հիմա էլ շարունակում են խաբել, ամեն ժամ խաբում են:

«Մենք դարձել են սուտասան, խաբեբա ժողովուրդ: Մեզ դարձրեցին, մենք դարձանք, մենք հաճույքով դարձանք՝ դա արդեն կարևոր չէ: Հիմա պետք է ուղղակի դադարեցնել միմյանց վրա ցեխ շպրտել, այլ քարոզել հանդուրժողականություն, անհանդուրժողականության մթնոլորտը, կազմաքանդող, ջլատող, հուսահատեցնող վիճակը միայն ի վնաս մեզ է: Սա նաև արվում էր դերսից թշնամիների, չուզողների կողմից:

Ինչքա՞ն պետք է մասնատվենք: Արդեն ընտանիքներով են մասնատվել: Հիմա մարդիկ պետք է հասկանան՝ միասին վայր ենք իջնում, պետք է միասին փորձենք վեր հառնել: Մեր վարքագծով 90-ականների հերոսների շահածը մսխեցինք, իրենց առջև պարտք ունենք»,- նշեց մաեստրոն:

Արվեստագետի խոսքով, պարտվողն անմիջապես հրաժարական պետք է տա, քանի որ ոչ միայն պարտվեց, այլ պարտողն այլևս չի կարող սթափ, մտածված հավասարակշիռ քայլեր անել, նա ճնշված է:

«Բանակցության համար ուժ է պետք: Ինձ համար Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, ժամ առաջ պետք է հրաժարական տա: Եթե նա այդքան ազնիվ մարդ էր, ինքը պետք է կանգներ ռազմական դատարանի առջև, եթե կարող էր՝ ապացուցեր իր անմեղությունը, որ մենք հասկանանք՝ ինքը ոչ թե դավաճան է, այլ ուղղակի ապաշնորհ քաղաքական գործիչ ու կազմակերպիչ»,- ասաց Տ.Հեքեքյանը:

Նրա կարծիքով, այժմ հրաժարական չի տալիս, քանի որ իր վրա դրված է պարտականություն, պարտավոր է դա վերջացնել:

Նա նաև նշեց, որ ողջ պատերազմի ընթացքում Երևանը չէր զգում պատերազմը մոտ է, թվում էր՝ Մոզամբիկում է. «Մարդիկ հավաքվում էին ռեստորաններում, հնչում էր երաժշտություն: Մեզ մոտ հազարավոր զոհեր… Ո՞ւր էր իշխանությունից գոնե մեկ հոգի, գոնե մշակույթի նախարարը, որ ասեր՝ դադարեցրեք, երաժշտություն չհնչի»:

Հիմա, արվեստագետի խոսքով, կան լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ, պետք է նստել, մտածել, թե որն է մեր երկրի շահը, հիմա պետք է մասնագետները նստեն ու մշակեն երկրի գաղափարախոսությունը:

«Կան 16 քաղաքական ուժեր՝ նախկին, նոր ստեղծված, իրենց խնդիրն է՝ գտնել ձև ու ազատել քաղաքական դաշտը նախկին պարտված, բարոյալքված, արժեքազրկված ուժից: Այս ուժը եկավ իրենց մաքրեց, թող ռևանշ անեն ու սրան մաքրեն: Իրենով չի մաքրվում, չի ուզում, կամ ուզում է, բայց ճար չունի, գնալու տեղ գտնի չէ՞: Այնքան մութ էր ամեն ինչը, ինչ ուզում, ասում էին, մենք էլ մտածում էինք՝ պատերազմ է, սուս էինք մնում, որ զինվորներին  մի բան չլինի, խաբեցին, խաբեցին, վարագույրը բացեցին ու հայտնվեցինք ուրիշ իրականության մեջ: Չենք էլ իմանում՝ իրականում ինչ է եղել»,- ասաց Տիգրան Հեքեքյանը:

Ըստ նրա, հայ ժողովուրդը դարձել է մարդապաշտ, կուռքեր, անձ սիրող, ընտրում էին անձ, ոչ թե գաղափարախոսություն, ուղղություն, մինչդեռ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ընտությունից է կախված երկրի, իր ու իր զավակների ճակատագիրը:

«Մենք չենք կարողանում ճիշտ ընտրել, չունենք վտանգի զգացողություն»,- ընդգծեց արվեստագետը:

Ինչ վերաբերում է այս օրերին ակցիաներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողնություններին, Տ. Հեքեքյանն ասաց. «Ես չեմ թողնի, որ իմ հարազատը ոստիկան դառնա: Այսօր ոստիկանը չուլ է, բարոյալքված: Ջանավար տղերքին ասում են՝ գնա գլուխդ պատին խփի, գնում ու խփում է, ասում են՝ գնա հորդ, մորդ  սատկացրու, գնում է: Իր համար մեկ է, թե ով է, կենդանի է դարձել, խաղալիքի նման լարում են ու ուղղորդում: Երեկ տղային՝ եռագույնը դրոշը ձեռքին, այնպես էին իջեցնում տրոլեյբուսի վրայից, ոնց որ Ադրբեջանից լիներ՝ ձեռքին էլ իրենց դրոշը: Ուղեղները մթագնած է, զոմբիացված վիճակից պետք է հետ բերել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}