Մարզային ճանապարհներին գովազդ տեղադրելու կարգում փոփոխություններ են նախատեսվում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով, ներկայացված նախագծով նախատեսվում է բարձրացնել մարզպետարանների գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև մեղմել տարածքային զարգացման անհամաչափությունները։
Ըստ նրա, նախատեսվում է իրականացնել լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ։ Դրանք, մասնավորապես, իրականացվելու են առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության և շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանման և շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման և իրականացման ոլորտներում։
Արմեն Սիմոնյանը նշեց, որ համայնքի վարչական տարածքում՝ այդ թվում բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդների թույլտվության համար, առաջարկվում է ներկայիս ճանապարհային հարկի փոխարեն տեղական տուրքի ամսական դրույքաչափ սահմանել՝ 1 քմ-ի համար վճարվելով ավագանու սահմանած կարգին համապատասխան։
«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների, տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից։ Նույն ճանապարհահատվածներում տեղադրված դատարկ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քմ-ի համար ճանապարհային հարկը սահմանվում է հարկային սահմանաչափի 25%-ի չափով»,- ներկայացրեց ՏԿԵ փոխնախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների, տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քմ-ի համար նախատեսվում է տուրք՝ սահմանված հարկի 10%-ի չափով։
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի մեկից։
«Այս պահին, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին և համայնքների բնակավայրերով անցնող ճանապարհներին գովազդ տեղադրելու համար թույլտվություն է տալիս ՏԿԵ նախարարությունը։ Բայց ապակենտրոնացման քաղաքականությունից ելնելով՝ մենք նշված հատվածներում գովազդ տեղադրելու համար թույլտվության լիազորությունը տալիս ենք համայնքներին»,- մանրամասնեց Արմեն Սիմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին