Դեկտեմբերի 10-ին ու 17-ին կկայացվեն կորոնավիրուսի պատվաստանյութերին արտոնագրեր տալու որոշումներ
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումները Միացյալ Նահանգներում կսկսվեն մինչև տարեվերջ: «Moderna» դեղագործական ընկերությունն արդեն սպասում է, որ դեկտեմբերի 17-ին իր պատվաստանյութն արտոնագիր կստանա: Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը նախատեսում է Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութին արտոնագիր տալու հարցով իր որոշումը կայացնել դեկտեմբերի 10-ին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես փորձագետներն են ասում, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծումը գրանցել է աննախադեպ մեծ արագություն: Անցած հիսուն տարիների ընթացքում համաշխարհային բժշկությունը չի գրանցել նոր ու անծանոթ հիվանդության դեմ պատվաստանյութ հայտնաբերելու գործում նման արագություն: Միայն Ամերիկան այդ նպատակի համար հատկացրել է միլիարդավոր դոլարներ:
Ինչ վերաբերում է պատվաստանյութի բաշխմանը, ապա պետք է ասել, որ այն կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը տա այն արտադրելու արտոնություն: Այն նախ և առաջ ուսումնասիրելու է այդ պատվաստանյութերի կողմնային հնարավոր ազդեցությունները: Դրանք մինչ այժմ լուրջ ու վտանգավոր չեն եղել, սակայն չեն եղել նաև իրենց թվով շատ քիչ:
Հիմա նույնիսկ հստակ չէ, որ եթե այսօր այդ պատվաստանյութերը չունեն կողմնային ազդեցություն, արդյո՞ք որոշ ժամանակ, ասենք տարիներ անց, չեն հիշեցնի իրենց մասին: Բայց այն հանգամանքը, որ այս հիվանդությունից ամեն օր մոտ 2000 մարդ է հրաժեշտ տալիս կյանքին, թույլ է տալիս իշխանություններին արագացնել պատվաստանյութի կիրառումը:
Moderna-ն մինչև տարեվերջ կարող է տրամադրել 20, Pfizer-ը` 50 միլիոն չափաբաժին: Քանի որ այն տրվում է երկու փուլով, նշանակում է մինչև տարեվերջ Ամերիկայում կարող է պատվաստման ենթարկվել միայն 35 միլիոն մարդ: Պատվաստման առաջին հերթին կենթարկվեն բուժաշխատողները, որոնք այսօր կազմում են 21 միլիոն մարդ: Թե հաջորդը ով է հերթում, վիճարկելի հարց է: Առաջարկում են, որ հերթում հաջորդը լինեն տարեցները, կամ էական նշանակության աշխատանք կատարող անձինք, կամ էլ նրանք, ովքեր ունեն այլ հիվանդություններ ու այդ առումով առավել խոցելի են:
Ինչ վերաբերում է պատվատանյութերի հերթում կանգնած ընկերություններին, պետք է ասել, որ այդ հերթում այս պահին կանգնած են AstraZeneca և Johnson & Johnson ընկերությունների պատվաստանյութերը, որոնք այս պահին գտնվում են փորձարկումների վերջին փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա