Հայ գերիները ենթարկվել են բռնության և նվաստացման. «Human Rights Watch»
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ «Human Rights Watch»-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների:
«Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:
«Human Rights Watch» կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։
Մենք շարունակում ենք միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործություններ: Նպատակն է ամեն ջանք գործադրել՝ աջակցելու համար գերիների վերադարձի ու զինվորների մարմինների փոխանակման րոպե առաջ կազմակերպմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը՝ ՌԴ դեսպանին. Գերիների փոխանակման գործընթացում առաջարկում ենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը
- Առանձնացնել ենք գրեթե 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ կա. Արցախի ՄԻՊ
- Խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակումները ռազմական հանցագործություններ են․ Human Rights Watch