Դժվար պայմաններ Ղարաբաղի լեռներում, ուր կառուցվում են ռուսական փոքր ամրոցներ՝ մեկը մյուսի հետևից
Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են ինտենսիվ աշխատանքը՝ անցակետերի ինժեներական կառույցների տեղադրման ուղղությամբ: Գործը մեկ րոպե չի դադարում: Այս մասին գրում է rusvesna-ն ու ներկայացնում նոր ֆոտոռեպորտաժ՝ չճանաչված Արցախի Հանրապետությունից:
Ղարաբաղի տարբեր մասերում ի հայտ են գալիս ժամանակակից իսկական փոքր ամրոցներ, որոնք նախատեսված են անձնակազմին ռմբակոծություններից պաշտպանելու ու նրանց հարմարավետ տեղավորման համար։ Օրերս նման ռազմական օբյեկտ է ստեղծվել Շուշի քաղաքի մոտակայքում:
Այս պահին նման ամրացված պոստերը ակտիվորեն կառուցվում են Զարիսլի գյուղի և Լիսագորի տարածքներում: Խաղաղապահները ստիպված են աշխատել դժվար պայմաններում, քանի որ ձմեռ է գալիս, և պետք է ժամանակին հասցնել այն, մինչև ցուրտ եղանակը վերջապես կտիրի այս տարածաշրջանում:
Յուրաքանչյուր անցակետ կստուգվի իդեալականորեն և կստեղծի առավել հարմարավետ պայմաններ՝ հանձնարարված առաջադրանքների հաջող ավարտի համար:
Հագեցած դիրքերը հուսալիորեն կպաշտպանեն խաղաղապահներին փոքր զենքի կրակներից, ականանետերից և ավտոմատ թնդանոթներից: Ավելին, դրանք կունենան ամեն ինչ, երկար բնակության համար. տաք ջրով ցնցուղ, բիոզուգարան, ինչպես նաև անձնակազմի հանգստի համար տաք և հարմարավետ վայրեր:
Նշվում է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության Նախագահների ու ՀՀ վարչապետի համատեղ եռակողմ հայտարարության պայմանների՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը կլինի Ղարաբաղում հինգ տարի ժամկետով։