Հետապնդե՛ք կապիտուլյացիա ստորագրած, հայրենիքի մի մասը հանձնած, դավաճան Փաշինյան Նիկոլին. ԱՕԿ
«Ազգային օրակարգ» կուսակցությունն ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև է։ Կուսակցության անդամները պահանջում են քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների փաստերով և դադարեցնել քրեական գործերի անվան տակ քաղաքական հետապնդումները:
«Հետապնդե՛ք կապիտուլյացիա ստորագրած, հայրենիքի մի մասը հանձնած, դավաճան Փաշինյան Նիկոլին, և դադարե՛ք սպասարկել դավաճան իշխանախմբի շահերը և մասնակիցը դարձեք ազգային ազատագրական պայքարի»,- հորդորում են նրանք։
Կուսակցության անդամ Արա Հակոբյանի խոսքով, մենք պարտվել ենք պատերազմում, կորցրել են մեր հայրենիքը, ունենք մարդկային կորուստներ, անհետ կորածներ ու գերեվարվածներ, և այս ամենը, նրա խոսքով, իրականացվել է ՀՀ-ի գործող վարչապետի և նրա վարչախմբի մասնակցությամբ՝ պատերազմի կառավարման տապալմամբ։
«Այս պարագայում մենք ունենք իրավիճակ, որ ՀՀ դատախազությունը պետք է մի շարք գործեր հարուցեր, պետք է քրեական հետապնդումներ սկսեր, որպեսզի պարզաբանվեր, թե ինչպես եղավ, որ մենք այս պատերազմին անպատրաստ էինք, թե ինչպես մեր ունեցած զենքերը չկրակեցին, թե ինչպես եղավ, որ այն գեներալները, որոնք պետք է մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, թե ինչպես այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, որոնք պետք է չլինեին այդտեղ։ Ո՞վ պետք է այս ամենի համար պատասխան տա։ Բայց ՀՀ դատախազությունը այս ամենի վերաբերյալ գործեր հարուցելու փոխարեն շարունակում է սպասարկել տապալված վարչախմբի շահերը, շարունակում է սպասարկել տապալված վարչապետին։ Մարդու, ով այս պարտությունը կերտեց, մարդու, ով առաջին պատասխանատուն է այս ամենի համար»,- նշեց նա։
Ըստ Արա Հակոբյանի, պետք է դատախազությունը վերջ տա ընդդիմադիրների հետապնդումներին, քանի որ վերջիններս պայքարում են այս ամենի դեմ.
«Դատախազությունը պետք է կատարի իր պարտականությունը՝ ծառայել ոչ թե գործող վարչախմբին, այլ՝ ՀՀ-ին, պետությանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան