Քաղաքական 16:19 03/12/2020 Հայաստան

Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան

«Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի կողմից ձևավորված «Հայրենիքի փրկության խորհուրդը» Վազգեն Մանուկյանի թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում այն պարզ պատճառով, որ նա ունի փորձառություն, անցած ճանապարհ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ձեր թեկնածությունը չառաջադրվեց վարչապետի պաշտոնում:

Վազգեն Մանուկյանը, նրա խոսքով, վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու, չի աջակցելու որևէ քաղաքական ուժի:

«Դա հիմնական այն պատճառներից էր, որը մեզ թույլ տվեց որոշում կայացնել ու առաջադրել նրա թեկնածությունը»,- նշեց Ա, Վանեցյանը:

Դիտարկմանը՝ այստեղից կարելի է եզրակացնել, որ ինքը մասնակցելու է արտահերթ ընտրություններին, դրա համար իր թեկնածությունը չի առաջադրվել, նա պատասխանեց. «Անպայման, մենք մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես բոլոր քաղաքական ուժերը ձգտելու ենք այդ ընտրություններին հավաքել մեծամասնություն»:

Նրա խոսքով, ընտրությունները լինելու են մեկ տարվա ընթացքում:

Հարցին՝ արդյո՞ք Վազգեն Մանուկյանը այն թեկնածուն է այս անցումային փուլում, որին ժողովուրդը կարող է վստահել՝ հաշվի առնելով նրա նկատմամբ հակասական  կարծիքները,  նախկինում էլ քննադատություն կար նրա նկատմամբ, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Անթերի մարդ աշխարհում չկա: Վազգեն Մանուկյանի վերաբերյալ կարծիքները, օրինակ, որը կմատնանշե՞ք: Նա ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասե՞ր չէ, անգրագե՞տ է: Մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման: Պաշտպանության նախարար դառնելուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր»:

Նա նաև ընդգծեց՝ Վ.Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ, լուծել Հայաստանի առջև ծառացած դժվարագույն խնդիրները:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք որևէ պարագայում չեն հայտարարել՝ եռակողմ հայտարարությունը չեղարկելու են, իսկ փոփոխությունների մասին առաջիկայում անպայման կխոսեն: Նշեց նաև, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա ու կներկայացնի առաջիկա անելիքները:

Հարցին՝ մամուլում կային տեղեկություններ, որ Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ սլաքները Ռուսաստանից են եկել, Ա. Վանեցյանն ասաց. «Եկեք պայմանավորվենք, որ ներքին քաղաքական հարցերը լուծվում են բացառապես ներքին լսարանում ներքին քաղաքական ուժերի համաձայնությամբ: Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական կարևորագույն գործընկերն է, կարծում եմ՝ Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծեն Հայաստանի քաղաքացիներն ու Հայաստանի քաղաքական, հասարակական շրջանակները»:

Ա. Վանեցյանն ասաց, որ հանրության մեջ կա գրեթե 100 տոկոս կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ոչ մի տեսանկյունից իրավունք չունի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը:

«Համոզված եմ, գիտեմ՝ այդ մոտեցումը կա խորհրդարանում: Միանշանակ առաջնային մանդատ ունեցող մարմինը՝ Ազգային ժողովը, պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծի:  Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի, ուղղակի պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները, կարճ ժամանակահատվածում պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից և կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»,- նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը: 

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության ղեկին մնալը ազգային անվտանգության սպառնալիք է մեր երկրի, ժողովրդի համար:

«Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այստեղ ոչ թե իշխանության համար պայքար է, ոչ թե քաղաքական պայքար է, այլ պայքար է հանուն հայրենիքի փրկության, բոլորը միահամուռ դուրս գան փողոց, իրենց վճռական խոսքն ասեն ու հեռացնեն ապազգային իշխանություններին: Դրանից հետո շատ արագ Ազգային ժողովը պետք է նախաձեռնի նոր վարչապետի ընտրություն և մեր երկիրը կարողանանք դնել զարգացման  ճիշտ ուղղու վրա»,- ասաց Ա.Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության նախագահը շեշտեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը շատ խորն է, դրա լուծումն առաջիկայում կտրվի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհի ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}