ԱԱԾ-ն վերածվել է Փաշինյանին ու նրա ոհմակին աջակցող ծառայության. Արծվիկ Մինասյան
«ԱԱԾ-ն վերածվել է Փաշինյանին ու նրա ոհմակին աջակցող ծառայության: Այն հայոց պետականության հետ գերթե կապ չունի»,- ԱԱԾ դիմաց լրագրողնրի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը ներկայացել է ԱԱԾ՝ նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ։
Ա.Մինասյանն ասաց, որ ԱԱԾ հրապարակած տեսանյութն ընդգծված քաղաքական ուղղվածության էր, փորձ էր արվում մեղադրանք ներկայացնել քաղաքական դաշտին, ընդդիմադիր հատվածին, որպես թիրախ ընտրված են Դաշնակցության ներկայացուցիչները և ընդդիմության այլ ներկայացուցիչներ՝ հստակորեն բացահայտելու համար, որ իրենց գործողությունը լինելու է ռեպրեսիվ, քաղաքական ընդդիմադիր դաշտի վրա հարձակում:
Նա նշեց, որ ԱԱԾ-ն առնվազն պարտավոր է նախ և առաջ քննության առարկա դարձնել, թե ինչպես եղավ հատուկ պահպանվող տարածքներ հանդիսանող կառավարության, ԱԺ շենքերը, կեցավայրը, մնացին անպաշտպան, ինչպես եղավ, որ բացվեցին ու որոշակի գործողություններ տեղի ունեցան այնտեղ:
Ա. Մինասյանի խոսքով, ԱԱԾ-ն փորձում է ապատեղեկատվություն տարածել թե իբր ընդդիմադիր ուժերը սահմանադրական կարգը տապալելու ու հակաօրինական գործողություններով են զբաղված այն դեպքում, երբ իշխանությունը զավթած, Քրեական օրենսգրքով արգելված բազմաթիվ արարքներ թույլ տված իշխանությունն ու նրա վարչախումբը փորձ է անում վերաձևակերպել հանցագործությունները քաղաքական ընդդիմության վրա:
«Համոզված ենք՝ այս իշխանությանը կարճ ժամանակ է մնացել, հորդորում ենք իրավապահ մարմինների ներկայացուցիչներին գործել Սահմանադրության, օրենքի շրջանակներում, ընդդիմությունը որևէ քայլ չի կատարել սահմանադրությունից, օրենքներից դուրս, իրենք են ամեն քայլի փորձում ահաբեկել, օրենքներն ու Սահմանադրությունը մի կողմ դրած ճնշման գործիք կիրառել ազդադավ իշխանության դեմ պայքարող ընդդիմության նկատմամբ»,- ասաց Ա. Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս միջադեպը քաղաքական ուժերի հետ կապելու հստակ պատվեր է կատարում ԱԱԾ-ն. Բագրատ Եսայան
- Բագրատ Եսայան. Փաշինյանի անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված պատվերի ապաշնորհ կատարման փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում
- Էլինար Վարդանյան. Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով
- Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին. Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք
- Ռ. Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ ֆունկցիաներն անհրաժեշտ են դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում
- ԱԱԾ-ում եկել են եզրակացության. ԱԺ դիմաց բողոքի ակցիան Արցախ պատերազմի ելքով չէր պայմանավորված