Բագրատ Եսայան. Փաշինյանի անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված պատվերի ապաշնորհ կատարման փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Բագրատ Եսայանը, արձագանքելով երեկ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, գրել է.
«Ստախոս տականքի Ազգային Անվտանգության Ծառայությունը հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅԴաշնակցության անդամ լինելու հանգամանքը։
Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ։
Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելիւ համար, որևէ մեղաdրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։
Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ մայոր. Սպային բնորոշ լռությունն ու չեզոքությունը պահպանելն այլևս վեր է իմ ուժերից
- Էլինար Վարդանյան. Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով
- Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին. Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք
- ԱԱԾ-ում եկել են եզրակացության. ԱԺ դիմաց բողոքի ակցիան Արցախ պատերազմի ելքով չէր պայմանավորված