Էրդողանը կմասնակցի Բաքվում անցկացվող զորահանդեսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին Ria-ին հայտնել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը:
«Թուրքիայի նախագահը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու ռազմական շքերթին: Զորահանդեսը նախատեսված է դեկտեմբերի 10-ին», - ասել է աղբյուրը:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական ուժերը լայնածավալ պատերազմ սանփազերծեցին Լեռնային Ղարաբաղում։ Թուրքիան լիակատար աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին՝ ռազմական, դիվանագիտական, ինչպես նաև Ղարաբաղ կռվելու էր բերել սիրիացի վարձկանների։ Հրադադարը կայացվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին