Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց՝ ինչո՞ւ միասնական թեկնածու ընտրվեց Վազգեն Մանուկյանը
Ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր հրավիրել են խորհրդի նիստ, որոշում են կայացրել, որ պետք է ստեղծեն Հայրենիքի փրկության շարժում։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր գումարվեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց, որ միասնական թեկնածուն պարոն Վազգեն Մանուկյանն է։ Մենք շաբաթ օրը հրավիրել ենք հանրահավաք, որտեղ Վազգեն Մանուկյանը հանդես կգա ելույթով։ Ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը, որովհետև նա իր անցած ճանապարհով, կենսագրությունով, հմտություններով այն մարդն է, որը երկրին կբերի հանդարտություն, կայունություն, առաջիկայում կկարողանա կազմակերպել արդար ու թափանցիկ արտահերթ ընտրություններ։ Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել այս պահին մեր երկրի առաջ եղած մարտահրավերները»,- ասաց Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ խորհրդի կազմում կան 17 կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մտավորականներ։
Նա նշեց, քիչ անց կտարածեն հայտարարություն, որտեղ կլինեն լրագրողների հնչեցրած բոլոր հարցերի պատասխանները։ Մինչ այդ հստակեցրեց, հաջորդ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու։
Դաշնակցական գործիչն ասաց, որ բոլոր հարցերին պատասխան կտրվեն մանրամասն կերպով, այդ նպատակով ինքը պատրաստվում է առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել։
«Մենք ունենք ճանապարհային քարտեզ։ Կարևորագույն հարց է հեռացնել այս ապազգային, չարիքի իշխանությանը, որպեսզի մեր երկրի առջև կանգնած հարցերը կարողանանք լուծել»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, շարժման համակարգողն ասաց. «Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, նա պետք է հեռանա րոպե առաջ, պետք է հեռանա անցնցում։ Այլ տարբերակ չկա պարզապես։ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն րոպե իշխանության մնալը հյուծում է մեր երկիրը, պառակտում է մեր հասարակությանը, անվտանգային նոր խնդիրներ է կուտակում։
Ճանապարհը հետևյալն է։ Պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ քննարկվի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը։ Հասարակական ճնշման տակ քաղաքական մեծամասնությունը պետք է գնա այդ տարբերակին։ Ով այսօր կողմ է Փաշինյանի իշխանության մնալուն, ինքն ուրեմն Նիկոլի հետ հավասար կիսում է այս ամբողջ պատասխանատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». 17 կուսակցությունները կհայտարարեն վարչապետի պաշտոնի համար իրենց միասնական թեկնածուի անունը
- Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան