Իվետա Տոնոյան. Վազգեն Մանուկյանի թեկնածության հարցում ունեցել ենք բացարձակ կոնսենսուս
«Բոլոր քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները դրել են մի կողմ և միասնական թեկնածուի հարցում եկել են կոնսենսուսի՝ հաշվի առնելով թե Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, թե հակաճգնաժամային գործընթացներում նրա կարողականությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատագամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, անցումային կառավարության ղեկավարի միասնական թեկնածուի հարցում քաղաքական ուժերն ունեցել են բացարձակ միասնություն ու կոնսենսուս։
«Այո, առավել քան վստահ ենք, որ պարոն Մանուկյանը քաղաքական ուժերի, փորձագիտական շրջակաների աջակցությամբ, նաև կարող թիմի մասնակցությամբ կաողանալու է երկիրը դուրս բերել ստեղծված օրհասական ու ճգնաժամային վիճակից»,- ասաց Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, իրենց խմբակցությունում լիահույս են, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասիրությամբ ու ազգային մտածելակերպով օժտված մարդիկ, որոնք գիտակցում են ստեղծված իրավիճակի լրջությունը, հասկանում են, որ պարտված իշխանությունները չեն կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացին։
Հիշեցնենք, որ 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում: Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:
Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի միասնական թեկնածուն դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կներկայացնի հակաճգնաժամային քայլերը
- Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց՝ ինչո՞ւ միասնական թեկնածու ընտրվեց Վազգեն Մանուկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան