Նիկոլ Փաշինյանը մոռանում է կառավարության քննարկած հարցը քվեարկության դնել
«Միջոցառումը նախատեսում է փոխհատուցել քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասը, որը հիմնականում Սյունիքի մարզում է և մի փոքր հատված էլ Գեղարքունիքի մարզում է, ընդհանուր առմամբ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,-պատերազմի հետևանքով քաղաքացիների գույքի վնասների փոխհատուցման հարցը քննարկելիս հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով, հիմնականում վնասները փոքր չափերի են, միայն մեկ դեպքի մասով կա ամբողջական տան վնասում, որտեղ հնարավոր չէ բնակություն հաստատել և լրացուցիչ քննարկում է իրականցվում այդ ընտանիքին կացարանով ապահովելու համար:
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ կան նաև շարժական գույքի վնասներ և այդ մասով փոխհատուցում տալու համար լրացուցիչ առաջարկություն կներկայացնի կառավարությանը:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե համոզված է, որ որոշմամբ քաղաքացիների կրած բոլոր վնասները փոխհատուցվում են:
Նախարարը նկատեց, որ բացի տան ամբողջական կորստի դեպքից. մնացածն ամբողջությամբ փոխհատուցվում է գումարի տեսքով:
Պատասխանելով գումարի ստացման ժամկետների մասին հարցին՝ Առաքելյանը նշեց, որ քաղաքացիները պետք է օնլայն դիմեն, որից հետո 5 օրվա ընթացքում գումարը կհատկացվի նրանց բանկային հաշիվներին:
Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե քաղաքացիներն արդյո՞ք 10 օրվա ընթացքում կարող են ստանալ գումարը:
Նախարարը պատասխանեց, որ 15-20 օր է պետք գործընթացն ավարտելու համար և խոստացավ, որ նախարարության աշխատակիցները կապ կհաստատեն շահառուների հետ և չեն սպասի նրանց դիմումներին, որպեսզի արագ կազմակերպեն աջակցությունը:
Նիկոլ Փաշինյանն անցավ հաջորդ հարցի քննարկմանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նկատեց, որ քննարկված հարցը չքվեարկվեց:
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ քվեարկվել է, բայց արձանագրայինից նորից ճշտեց, թե արդյո՞ք քվեարկվել է նախորդ հարցը:
Ստանալով բացասական պատասխան՝ նա քվեարակության դրեց հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
- 5 մլն դրամ՝ պատերազմում զոհված քաղաքացիների ընտանիքներին