Սմբատ Գոգյան. Իսկ կենաց ասողին հակաճառել չի լինում
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը գրել է.
«Իմ ու ԿԳՄՍ վերնախավի իմպլեմենտացիոն տարաձայնությունը նրանում էր, որ.
1) ես համարում եմ, որ ավելի լավ է բարեփոխման ռեսուրս հավաքել, գաղափարը հասունացնել ու հետո նոր այն սկսել,
2) իրենց մեծ մասը համարում է, որ պետք է սկսել ու ժամանակի ընթացքում բարեփոխումները կյանքի կոչողներ կհայտնվեն։
Բնականաբար ճշմարտությունը այս երկուսի արանքում կլինի, բայց նաև երկրորդ մտածելակերպի տապալման փորձեր ունենք։
Հանրակրթությունում ավագ դպրոցի չկայացման ու բարձրագույն կրթությունում մագիստրատուրայի համակարգն անբովանդակ մնալու պատճառները հասկանալու փոխարեն ԿԳՄՍՆ անցավ նույն ոճով գիտության բարեփոխմանը։
Բնականաբար պետք է փոխվի գիտության կազմակերպման համակարգը, բնականաբար օրենքի նոր նախագծում լիքը լավ բաներ կան գրած։ Այդ լավ բաները հեշտ չէ քննադատել, քանի որ կենացներ են։ Իսկ կենաց ասողին հակաճառել չի լինում»։
Հարակից հրապարակումներ`
- Սմբատ Գոգյան. Լուծարեք ԿԳՄՍՆ-ն
- Սմբատ Գոգյան. Չօգնեցի, որովհետև յուրայինների մեջ էլ օտար էի
- Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
- Սմբատ Գոգյան. Իմ առաջ քաշած խնդիրները նախարարությունը չի էլ հերքել
- Սմբատ Գոգյանը լքել է նախարարությունում հրավիրված լսումները
- Գոգյան. Իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ
- Սմբատ Գոգյան. Չեմ փոշմանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան