Սոթքի հանքում շինություններից մեկի վրա արդեն թուրքի դրոշն է. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն Սոթքի ոսկու հանքից կադրեր է հրապարակել։ Շինություններից մեկի վրա էլ արդեն թուրքի դրոշն է։ Սոթքի աշխատակիցները չգիտեն ում դիմեն։
«Հիշեցնեմ՝ Սոթքում աշխատում է 1645 մարդ։
Հիշեցնեմ՝ Վարդենիսի շրջանը գործազրկության ամենածանր ցուցանիշ ունեցողներից է։
Հիշեցնեմ նաև, որ այս պահին Հայաստանում բացարձակ անիշխանություն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը՝ կից հրապարակելով նաև ասվածն ապացուցող տեսանյութ։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի մասով այլևս բանակցություններ չեն լինելու. Թագուհի Թովմասյան
- Սոթքի հանքի տնօրենը չի տեղեկացվել, որ փաստաթղթերով հանքավայրը պետք է անցնի ադրբեջանցիներին
- Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. Վարոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան